Ուսումնասիրվում է Քոչարյանի ունեցվածքը
«Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի վերաբերյալ ուսումնասիրություն է կատարվում։Ուսումնասիրության արդյունքները առաջիկայում կհրապարակենք»,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։ Ապօրինի գաղտնալսման հարցով հրավիրված մամուլի ասուլիսին ԱԱԾ տնօրենը, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքին, նշել է. «Ռոբերտ Քոչարյանը հեռուստատեսությամբ հանդես է գալիս եւ ասում է՝ «մենք ոչ մի բան չունենք»։ Փաստերով կխոսենք եւ կհրապարակեմ ով ինչ ունի եւ ոնց է ձեռք բերել։ Ոնց է ձեռք բերել «Կոնգրես» հյուրանոցը 6 միլիոն դոլար կաշառք վերցնելու արդյունքում եւ մնացած այլ, այլ ունեցվածքները»։
