Լավրովը հայկական արմատներ ունի, սակայն, ինչպես և Ստալինը, ծնվել է Վրաստանում
«ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Ռուսաստանում ամենաազդեցիկ դիվանագետն է Սերգեյ Լավրովից հետո: Իհարկե, առաջին պլանում է Սերգեյ Լավրովը՝ ռուսական դիվանագիտության դեմքը, ողջ աշխարհում հայտնի արդեն 15 տարի: Նա ծնվել է Վրաստանում, ինչպես և Ստալինը, սակայն հայկական արմատներ ունի: Շատերը կհամաձայնեն, որ նա կմնա իր երկրի մեծագույն արտաքին գործերի նախարարներից մեկը ԽՍՀՄ-ից հետո: Նրա կողքին տեսնում ենք 42-ամյա Մարիա Զախարովային՝ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչին: Նա Պուտինի արտաքին քաղաքականության մեկ այլ դեմք է»,- Ֆրանսիական Le Figaro պարբերականը հոդված է հրապարակել Զախարովայի մասին: Պարբերականը պատմում է նաև Զախարովայի և Լավրովի փոխհարաբերությունների մասին: Ինքը՝ Զախարովան, պարբերականի հետ զրույցում ասել է, որ Լավրովի հետ նույն կերպ են մտածում և նույն եզրահանգմանն են գալիս, սակայն նրանց միակ տարբերությունն այն է, որ ՌԴ ԱԳՆ ղեկավարը ծխախոտ է ծխում, իսկ նա սիգար է նախընտրում: