Մխիթարյանը հարցազրույց է տվել «Արսենալ»-ի պատանի երկրպագուին
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հարցազրույց է տվել «զինագործների» պատանի երկրպագուին: Այս մասին գրում է ակումբի պաշտոնական կայքը: Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունից հետո Մխիթարյանը հարցազրույց է տվել պատանուն, իսկ վերջինս զրույցից հետո չի զսպել իր ուրախությունը:
