Արարատի մարզում բախվել են «06»-ն ու խաղողով բարձված ЗИЛ-ը. կա վիրավոր. ժամանել է ՃՈ վաշտի հրամանատարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ սեպտեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։30-ի սահմաններում Մրգանուշ գյուղում բախվել են նույն գյուղի բնակիչ՝ 32-ամյա Ռուբիկ Գրիգորյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 GD 151 համարանիշի և Արարատի մարզի Այգեպատ գյուղի բնակիչ՝ 55-ամյա Ռուբիկ Թովմասյանի վարած ЗИЛ մակնիշի 99 PP 099 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «06»-ի վարորդ Ռ. Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արտաշատի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Տիգրան Բարսեղյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արարատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գևորգ Պողոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ЗИЛ-ը բարձված է եղել խաղողով։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գևորգ Ղազարյանի

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video) Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Դե տեսնենք՝ ինչ եք անում պարոն Ծառուկյան ու Արման Թաթոյան (video) Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան Մգեռ Արմենիա, «տակդ անելու համար քեզ լուծողական պետք չի»․ Նաիրա Զոհրաբյան (video) Փաշինյանի վարչակազմը ձեռնամուխ է եղել անցյալը մոռացության մատնելու վտանգավոր գործընթացին. Ամստերդամ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am