Կառավարությունը մերժեց պահուստային ֆոնդից ԱՆ ՊՈԱԿ-ին

ՀՀ կառավարությունը մերժեց բյուջեի պահուստային ֆոնդից առողջապահության նախարարության ՊՈԱԿ-ին 13 մլն 587 հազար ՀՀ դրամ տրամադրելու հարցը: Այսպիսի որոշում կայացվեց այսօր ՀՀ կառավարության նիստում: ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով հարցը դարձվեց զեկուցվող՝ որոշ փոփոխություններ անելու նպատակով: Ըստ որոշման նախագծի՝ առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը ՀՀ բյուջեի պահուստային ֆոնդից պետք է տրամադրվեր 13 մլն 587 հազար ՀՀ դրամ:

«Ամերիկահայ բարերար Մայք Սարյանի կողմից տրամադրված բժշկական սարքավորումները` թվով 4 բեռնարկղ, օգոստոսի 31-ին հասել են Երևան և այժմ գտնվում են Առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն»  ՊՈԱԿ-ի պահեստում` մաքսային մարմինների հսկողության ներքո: Հունիսի 1-ից մինչև օգոստոսի 29-ն ընկած ժամանակահատվածում բեռները գտնվել են Փոթի նավահանգստում, որոնց պահման և պահպանման ծառայությունների համար առաջացել են ֆինանսական պարտավորություններ` 10 մլն 541 հազար դրամի չափով: Բեռների տեղափոխումը Փոթի նավահանգստից Երևան իրականացվել է «Ապավեն» կազմակերպության միջոցով, որի ծառայությունների արժեքը կազմում է 761 հազար 500 դրամ: Ընդհանուր առմամբ, նշված բժշկական սարքավորումների պահման, պահպանման և տեղափոխման ծախսերը կազմել են 13 մլն 587 հազար դրամ, որն առաջարկվում է դրամաշնորհի պայմանագրի հիման վրա տրամադրել առողջապահության նախարարության «Մարդասիրական օգնության հանրապետական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը` նշված ծախսերը փոխհատուցելու համար»,- նշված էր որոշման նախագծի հիմնավորման բաժնում:
Ամերիկյան կողմը վճարել է բեռների` ԱՄՆ-ից մինչև Փոթի նավահանգիստ փոխադրման ծախսերը: Ատոմ Ջանջուղազյանի առաջարկով՝ հայկական կողմի պարտավորությունները մարելու համար նշված գումարը ՊՈԱԿ-ին չի տրամադրվի, այդ գումարը կվճարվի ՀՀ առողջապահության նախարարության բյուջեից:

դիտվել է 57 անգամ
Լրահոս
Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video) Միջոցառմանը կրակոցներից հետո Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ աջակցություն է հայտնել Թրամփին «Ինչպես է Ռուբեն Ռուբինյանը փախել Աղվերանից»․ Ռուզան Ստեփանյանը մանրամասնում է (video) Վրաստանում ԵՄ դեսպանը կանչվել է ԱԳՆ Դե տեսնենք՝ ինչ եք անում պարոն Ծառուկյան ու Արման Թաթոյան (video) Պակիստանցի 6 զինվոր է զոհվել աֆղանական ուժերի հետ բախումների ժամանակ․ Ariana News Արա՛, ի՞նչ եք ուզում․ Ռոբերտ Քոչարյանին թողեք գա ու տեսեք՝ ինչ կանի․ Ռուբեն Ծատուրյան (video) Նեթանյահուն մտադիր է ՑԱԽԱԼ-ի վրա բարդել Լիբանանում Իսրայելի ձախողումը․ Israel Hayom Ավտովթար՝ Երևանում. բախվել են թիվ 53 երթուղին սպասարկող «Zhongtong» ավտոբուսն ու «Opel»-ը Նոր գահ ունեք, բայց մեր ուրախությունը թերի է… Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցի Վաշինգտոնի գագաթնաժողովը հիմք է դրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը և հաշտեցմանը․ Ալիև Ի՞նչ է առաջինն անելու Սամվել Կարապետյանը (video) Ջերմաստիճանը կնվազի՝ 5-7, ապա կբարձրանա 4-6 աստիճանով Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել պատժամիջոցների չարաշահումը Արթուր Ավանեսյանը` Կանդազը, Հակակոռուպցիոնում է, ընթանում է հարցաքննություն, միջնորդություն կուղարկվի դատարան Մայր Աթոռում տեղի ունեցած խուլիգանության դեպքով դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել. փաստաբան Նիկոլն այնպես արեց, որ հիմա ամեն ընտանիք 20 հազար դոլարի պարտք ունի․ Ռոբերտ Քոչարյան (video) Պիտի վե՛րջ տանք այս խայտառակությանը․ հունիսի 7-ը՝ Նիկոլի դատաստանն է․ Անդրանիկ Միհրանյան (video) Հայաստանը՝ ամբոխների տիրապետության տակ Չեխիայի վարչապետն այցելել է Ադրբեջան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am