ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները կշարունակվեն.Մամեդյարով

«Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են շարունակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները հաջորդ ամիս:Ընդհանուր առմամբ, բանակցությունները տևել են ավելի քան երեք ժամ: Տեղի է ունեցել կարծիքների հետաքրքիր և կարևոր փոխանակում հակամարտության կարգավորման շարունակվող զարգացման վերաբերյալ, ինչպես նաև այն մասին, թե ինչ է անհրաժեշտ անել տարածաշրջանում կայուն խաղաղության ապահովման համար: Մենք պայմանավորվել ենք շարունակել այդ բանակցությունները հաջորդ ամիս, ներառյալ՝ տարածաշրջան համանախագահների այցի շրջանակում»,- այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ մեկնաբանելով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանի շրջանակում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման արդյունքները, հայտնում է «Թրենդ» գործակալությունը՝ վկայակոչելով Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը: