Օդի ջերմաստիճանը կնվազի, մի քանի օր անձրեւ կտեղա
ՀՀ ԱԻՆ օդերեւութաբանական ծառայության փոխնցմամբ, Հանրապետության տարածքում հոկտեմբերի 1-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-28-ը՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև, առանձին հատվածներում նաև մառախուղ: Սեպտեմբերի 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը այսօր՝ սեպտեմբերի 27-ին կնվազի 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 6-8 աստիճանով, 29-30-ը նույնքան կբարձրանա: Երեւան քաղաքում սեպտեմբերի 27-30-ը, հոկտեմբերի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
