Երեխան,հայտնվելով նորությունների թողարկման ուղիղ եթերում,խափանել է այն/տեսանյութ/
E! News ամերիկյան հեռուստաալիքի հաղորդավարուհի Ջուլիանա Ռանչիչի որդին խափանել է եթերը՝ ներս վազելով նկարահանման հարթակ։ Լրագրողուհին ներողություն է խնդրել հեռուստադիտողներից եւ փորձել է որդուն դուրս բերել հարթակից, բայց նա չէր ենթարկվում եւ փախչում էր նրանից: Այդ ժամանակ Ռանչիչի գործընկերը որոշել է շտկել իրադրությունը եւ շարունակել եթերը: «Ես կավարտեմ, մինչ դու զբաղված ես ծնողական գործերով»,-ասել է նա:
