Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին վարչապետն այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Սուրբ Վարդան մայր տաճար
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորք կատարած աշխատանքային այցի ավարտին այցելել է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն և Նյու Յորքում գտնվող՝ Հայ Առաքելական եկեղեցու Սուրբ Վարդան մայր տաճար։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Միացյալ Նահանգներից կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների հերթական գագաթնաժողովին:
