Իսկ էս հանձնաժողովների գաղտնալսումը որքանո՞վ է երաշխավորված․ Սպարտակ Սեյրանյան
Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի համոզմամբ՝ ստեղծված քննիչ հանձնաժողովը նախքան ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի գաղտնալսված ձայնագրության բովանդակության քննարկումը, պետք է հասկանալ, թե պետական պաշտոնատար անձանց հեռախոսներն ինչպես է հնարավոր գաղտնալսել, հանգամանքները պարզել, որից հետո էլ պարզ կդառնա, թե հանձնաժողովը ո՞ր պաշտոնյային է հրավիրելու նիստերին։
