ԱՄՆ-ն կշարունակի խիստ պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի խիստ պատժամիջոցներ կիրառել Թեհրանի «չարամիտ» գործողությունների համար: Այս մասին հայտնում է РИА «Новости-ն: Նրա խոսքով՝ բոլոր պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն այս տարվա նոյեմբերի սկզբից: ԱՄՆ նախագահը ընդգծել է, որ բոլոր այն երկները, ովքեր կխախտեն Իրանի դեմ պատժամիջոցները, «լուրջ հետևանքների առաջ կկանգնեն»:
