Առաջարկում են փոփոխություններ

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Հայկ Կոնջորյանն ու Գեւորգ Գորգիսյանը կառավարությանը ներկայացրել են «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ անել: Մասնավորապես, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 46-րդ հոդվածը լրացնել նոր մասերով, որոնց դրույթների համաձայն՝ պար­տա­պանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպա­սարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հար­կադիր կատարողին տեղեկացնում է պարտապանի դրամական միջոցների վրա դրված արգե­լան­քի չափի մասին, իսկ հարկադիր կատարողը նշված տեղեկատվությունը ստանալուց հետո էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հանում է պարտապանի ունեցած դրամական միջոցների վրա դրված արգելանքը, որն անհրաժեշտ չէ պարտապանի պարտավորության ապահովման համար: Կառավարությունը, ընդունելի համարելով նախագծով նախատեսված ընդհանուր կարգավորումները, ունի դիտողություն, որը վաղը կառավարության վաղվա նիստում կքննարկվի: Ավելի կոնկրետ՝ արդարադատության նախարարությունն առաջարկում է բանկային հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին: Հարկ է նկատի ունե­նալ նաև, որ հնարավոր են դեպքեր, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ: Այս դեպքում նախագծում կարգավորման կարիք ունի նաև հաճախորդի միջոցների նկատմամբ բանկի կողմից արգելադրում իրակա­նաց­նելու հաջորդականությունը: Նախարարությունն առաջարկում է նաև նախագծի 1-ին հոդվածով լրացվող 2.4-րդ մասով նախատեսված արգելանքը մասնակի հանելու դեպքը կարգավորել «Դատական ակտերի հարկադիր կատար­ման մասին» օրենքով նախատեսված արգելանքից հանելու հիմքերով: Քննարկման կարիք ունի նաև օրենքի ուժի մեջ մտնելու ժամկետը, քանի որ ամ­բողջ ծավալով օրենքի կիրառումը պահանջում է տեխնիկածրագրային փոփոխությունների իրա­կա­նա­ցում: Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատրաստակամ է համագործակցել օրենքի նախագծի հեղինակների հետ՝ ներկայացված դիտողություններին համապատասխան համապար­փակ լուծումներով օրենքի նախագիծը լրամշակելու նպատակով:

դիտվել է 63 անգամ
Լրահոս
Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video) Նիկո՛լ, քեզ աջ ու ձախ գիտենք՝ ինչ են անում․ 800 հազարի Սումգայիթ վերադարձի հարցը լինելու է․ արցախցի (video) Ձախողե՛լ եք․ Արման Ղազարյանի հարցից նախարարը նեղվեց (video) Զախարովան զարմացած է․ «Գուցե նրանք ինչ որ բան կոտրել են» (video) «Սադրողը դու՛ք եք»․ «Ինչի՞ չեք ինքնահրկիզվում»․ Ագնեսա Խամոյանի հարցից ՔՊ-ականները լարվեցին (video) Ռուբեն Ռուբինյա՛ն, «զադերշկան» ինչու՞մն է․․․ եկեք, էդ թուղթը տեսեք․ Քրիստինե Վարդանյան (video) Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի (video) Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը ջղաձգվեց․ «Սադրում եք, դուք բան չե՛ք կարա անեք» (video) 4 պատերազմ բերածները «լափած արյան փողերով» իրենց հարսանիքն ու նշանն են անում. արցախցու կոշտ խոսքը (video) Լավ լսեք՝ ինչքան ինձ բանտում պահեք,ՔՊ-ն ավելի քիչ ձայն է ստանալու իմ քաղաքում․Ղուկասյանի սուր ելույթը (video) «Դեսանտ են իջեցրել»․ Ի՞նչ զգուշացրեց Աննա Հակոբյանը․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով (video) «Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան Ալեն Սիմոնյա՛ն, «աբիժնիկի» նման ես քեզ պահում, բայց պատասխան ես տալու․ արցախցի (video) Դատախազները պահանջում են Վարդան Ղուկասյանին ևս 3 ամիս պահել բանտում (video) ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան Վարդան Ղուկասյանն՝ ընդդիմության հաղթանակի մասին․ ի՞նչ է սպասվում իշխանությանը (video) Վախեցած իշխանության ջղաձգումները Ինչու՞ է Ալեն Սիմոնյանը սարսափում Ռոբերտ Քոչարյանից. Արտակարգ և լիազոր դեսպան (video) Ի՞նչ է նշանակում Գյումրի–2 և ինչո՞ւ է դա անհանգստացնում իշխանությանը. Անդրանիկ Թեւանյան Հով նստած ենք, ու՞ր գնանք․ Վարդան Ղուկասյանը՝ ոստիկանին (video) Արտակարգ դեպք՝ պանդոկում «Աննան ասաց՝ խելքներդ գլուխներդ հավաքե՛ք, Նիկոլից փախեք»․ Խաչիկ Մանուկյան (video) Ֆրանսիական կործանիչները խոցել են ԱՄԷ թռչող իրանական անօդաչուներ Որքան մարդ է զոհվել Իրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների հետևանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am