Ովքեր են հրավիրվելու
Գաղտնալսման հարցով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ զրույցում հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը հայտնեց, որ կկազմեն հրավիրման ենթակա բոլոր անձանց նախնական ցուցակն ու յուրաքանչյուր փաստաթղթի ուսումնասիրման ժամանակ կառաջանա այլ անձանց հրավիրման անհրաժեշտություն: Հարցին, թե հրավիրվելու ե՞ն և՛ ԱԱԾ, և՛ ՀՔԾ ղեկավարները, և՛ վարչապետը, ասաց. «Տրամաբանական է, որ ինչ-որ մի փուլում այդ անձինք ևս հրավիրվեն հանձնաժողովի նիստին»:
