Ինչու է Պուտին ուշ մեկնում Բաքու
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վաղն առավոտյան կմեկնի Բաքու, ապա՝ Դուշանբե: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Интерфакс-ը: «Պուտինը վաղ առավոտյան կմեկնի Բաքու, որտեղ կկայանա Ռուսաստանի և Ադրբեջանի տարածաշրջանների համաժողովը»,- ասել է Պեսկովը: Դրանից առաջ Պուտինը ներկա կլինի Ադրբեջանի մայրաքաղաքում անցկացվող՝ ձյուդոյի աշխարհի առաջնության շրջանակներում որոշ մրցումների: Նշենք, որ Պուտինի այցն Ադրբեջան նախատեսված էր սեպտեմբերի 25-ին:
