Նախկին ոստիկանապետն իր ՀՀԿ-ում մնալու և քայլերի մասին

«Հասարակության վերաբերմունքը ես կարող եմ գնահատել Երևանի ավագանու ընտրություններով, որտեղ 80 տոկոսը ստացավ «Իմ քայլը» դաշինքը. սա ես համարում եմ ժողովրդի վերաբերմունքը հեղափոխությունից հետո: Դա պարզ է, ու ինչքան էլ փորձեմ մանիպուլյացիաներով դա այլ կերպ ձևակերպել, խոսքերը հետ ու առաջ տանեմ, դրա իմաստը չկա: Բայց այս մթնոլորտը, որ պետք է համատարած հայհոյանք լինի, որ ես ՀՀԿ-ի անդամ եմ, սա կարծում եմ՝ բարոյական չէ և շատ սխալ է»:Այս մասին, սեպտեմբերի 26-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը: Հարցին, թե կարո՞ղ է դուրս գա ՀՀԿ-ից, նա պատասխանեց. «Ինձ մոտ դա այնքան հարաբերական է: Էդ որ մնացել եմ, դա հատուկ էսպես զոմբիացած վիճակ չի, որ մնացել եմ: Ես սպասում եմ՝ տեսնեմ ինչ է լինում, դա էլ հանուն մեր երկրի, հանուն մեր վաղվա օրվա: Սպասում եմ՝ հասկանամ, թե մեր երկիրը որ ուղիով է գնում: Ես իմ ՀՀԿ շարքերում լինելով որևէ մեկին վնաս չեմ տալիս, որևէ ակցիա չեմ ձեռնարկում: Գրում եք՝ միացել է սրան, միացել է նրան, այդպիսի բան չկա, սուտ է»: