Աժ-ում չեն կողմնորոշվում, թե ո՞ր ուժն է ընդդիմադիր

«Ո՞ր ուժն է այսօր ընդդիմություն Ազգային ժողովում»,- այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստի սկզբում հարցադրում արեց հանձնաժողովի ՀՀԿ-ական նախագահ Գևորգ Կոստանյանը՝ մեջբերելով ԱԺ կանոնակարգ օրենքի դրույթը, ըստ որի՝ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմությունից: «Կանոնակարգն ասում է, որ ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահի տեղակալը պետք է լինի ընդդիմության ներկայացուցիչ. այսինքն՝ հենքում պետք է ունենանք այն, թե քաղաքական ո՞ր ուժն է ընդդիմություն, որպեսզի տեղակալի հարցում իրավաբանորեն սխալ չունենանք: Խմբակցությունը, որն ընդդիմադիր է, իրավունք է ստանում առաջադրելու թեկնածու»,- հայտարարեց Գևորգ Կոստանյանը: Գևորգ Կոստանյանը հարց հնչեցրեց՝ «Ելք» դաշինքն ընդդիմադի՞ր խմբակցություն է, կամ «Ծառուկյան» դաշինքը, կամ ՀՅԴ-ն, որպեսզի առաջադրելու իրավունք ստանա: «Ծառուկյան» դաշինքից Գևորգ Պետրոսյանն ասաց. «ՀՀ-ում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ դասական իմաստով մաքուր ընդդիմություն գոյություն չունի: Տրամաբանական է, որ տեղակալը չլինի ՀՀԿ-ից»,- ասաց նա: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը հակադարձեց, թե այս հանձնաժողովը չէ այս պահին որոշելու, թե որ ուժն է ընդդիմություն: «Ելք» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն էլ նշեց, որ եթե ՀՀԿ-ն է նախագահ, տեղակալը պետք է լինի կա՛մ «Ծառուկյան», կա՛մ ՀՅԴ, կա՛մ Ելք խմբակցություններից որևէ մեկը: «Ծառուկյան» խմբակցությունից Սերգեյ Բագրատյանն ասաց. «Կառավարությունից դուրս մնացած ուժերն ընդդիմություն են, այսինքն՝ ՀՀԿ-ն: Այո, նոնսես է, որ ՀՀԿ-ն ներկայացնում է ԱԺ նախագահի և երկու տեղակալների պաշտոնը, բայց քանի որ հանձնաժողովի նախագահը ՀՀԿ-ից է, ապա մյուս կուսակցություններից պետք է լինի»: Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ ճիշտ կլինի այս պահին ընդդիմություն համարել նրանց, ովքեր ԱԺ ձևավորման ժամանակ իրենց հայտարարել էին ընդդիմություն: Կոստանյանը նշեց, որ ինքն առաջարկել է պաշտոնը Գևորգ Պետրոսյանին, բայց վերջինս ծանրաբեռնվածության պատճառով հրաժարվել է: Նա առաջարկեց «Ելք»-ից Ալեն Սիմոնյանի թեկնածությունը՝ հաշվի առնելով, որ նա իրավաբան է: Հանձնաժողովի անդամները միաձայն կողմ քվեարկեցին, այնուհետև Կոստանյանը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանը Հայաստանում չէ, կվերադառնա՝ կմասնակցի:  

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Ո՞ր դեպքում Թուրքիան զորքերը դուրս կբերի Սիրիայից Բաքվում գտնվող հայ գերիների ազատ արձակումը վաշինգտոնյան համաձայնագրի կարգավորման մաս չէ․իրավապաշտպան Պուտինի աշխատակազմի ղեկավարի տեղակալը հրաժարական է տվել 2000 կամավոր անցած ուրբաթ օրվա դրությամբ «Մեր Ձևով» շարժմանը միանալու հայտ է ներկայացրել․ Կարապետյան Հայաստան կայցելի ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարը Ողբերգական ավտովթար՝ Լոռու մարզում. կա 1 զոհ, 3 վիրավոր Նիկո՛լ, նստեն Մասիսի գագաթին ու «թքեն ճակատիդ»․ Նարե Սոսե (video) Ռոբերտ Քոչարյանի ժամանակ 6-7 հայ ամեն օր տանը նստած հարստացել է․ Անժելա Թովմասյան (video) Թող հունից դուրս գա․ Արարատի նկարը պատից եմ կախելու․ հարցում (video) Այս անգամ հայրենիք մի նպատակով եմ եկել․ Սաթի Սպիվակովա (video) Երևանում բանդա է գործում. ավտոմեքենայի այրում և դիմակավորված ծեծ․ Անդրանիկ Թևանյան (video) #ՀԻՄԱ․ Ի՞նչ կապ ունի «Վիվառոյի Վիգենը»՝ Հայկ Սարգսյան-Ալեն Սիմոնյան կռվի հետ․ Հենրիխ Դանիելյան (video) Մկրտիչ Արզումանյան, ո՞նց է անընդհատ այդ կեղտաջուրը քեզ քաշում․ Անժելա Թովմասյան (video) «Քրդի մնացորդը» Սամվելյանին «փուռն է տվել» հիմա էլ «ծամում» է. Նարե Սոսե (video) Հովիկ Աղազարյանը կա ու կմնա ՔՊ-ի չոբան․ Խաչիկ Մանուկյան (video) «Բացահայտված են այլևս․ Նիկոլի Դոգն ու Աղազարյան Հովիկը»․ Ձյունիկ Աղաջանյան (video) Պատերազմից հետո ՔՊ-ի հետևից գնացողն արդարացում չունի․ Անժելա Թովմասյան (video) Գազայում պատերազմի մեկնարկից ի վեր զոհերի թիվը գերազանցել է 65 հազարը Ֆրանսիայում գործադուլի պատճառով սահմանափակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը Գիտակցու՞մ ես, որ ինքնահմայքի մեջ ես հայտնվել․ Սամվել դպիր Առաքելյանը՝ Տեր Արամին Արգիշտի Մեխակյա՛ն, լավ լսիր՝ հորդ ի՞նչ պատասխան ես տալու․ Արամ Սարգսյան (video) Խայտառակություն․ Մակրոնը կապացուցի, որ կինը տղամարդ չէ Ճի՞շտ է, որ դուք գործակալ եք՝ «Շակալ» ծածկանունով. լրագրողը՝ Փաշինյանին (video) Գագիկ Սուրենյանը մանրամասներ է հայտնում․ ինչ ցիկլոն է ներթափանցում Հայաստան Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետը համագյուղացիներին Դիլիջանում հողեր է տվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 10։20-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 10։15-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյան
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am