Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առեւտուր վարել. Ֆեդերիկա Մոգերինի

Եվրամիությունն օրինական իրավունք ունի բիզնես վարել եւ առեւտրական հարաբերություններ ունենալ բոլոր պետությունների, ներառյալ Իրանի հետ, չնայած ԱՄՆ-ի քաղաքական որոշումներին: Այդ մասին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին CNN ամերիկյան հեռուստաալիքին տված հարցազրույցում, որը ցուցադրվել է սեպտեմբերի 25-ին: «Միացյալ Նահանգները չի կարող իր քաղաքական որոշումները պարտադրել ինքնիշան երկրներին ու կազմակերպություններին: Եվրոպացիներն օրինական իրավունք ունեն որոշելու՝ ում հետ բիզնես ու առեւտուր վարել, եւ դա այն է, ինչ մենք անում ենք: ԵՄ-ն Ռուսաստանի, Չինաստանի եւ այլ պետությունների հետ մշակվում է մեխանիզմներ, որոնք «կերաշխավորեին Իրանի հետ առեւտուրը շարունակելու հնարավորությունը»՝ անկախ Թեհրանի դեմ Միացյալ Նահանգների սահմանած պատժամիջոցներից: Նման մեխանիզմների տեխնիկական մանրամասները ներկայում համաձայնեցվում են»,- ընդգծել է եվրոպական դիվանագիտության ղեկավարը՝ պատասխանելով Իրանի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: