Լարված իրավիճակ Արագածոտնի մարզում

Այսօր՝ սեպտեմբերի 26-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1 ժամից ավելի է, մարզի Արագածոտն, Նոր Եդեսիա, Կոշ, Ուջան գյուղերի բնակիչները՝ ի նշան բողոքի, հերթական անգամ փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Արագածոտն գյուղի խաչմերուկը։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Ողջունում ենք «Հյուսիս-Հարավ» նոր կառուցվող ճանապարհի աշխատանքները, բայց եթե պետք է ունքը սարքելու փոխարեն աչքը հանեն, ավելի լավ է՝ էդ ճանապարհը չկառուցեն։ Մի ամբողջ գյուղեր այդ ճանապարհ պատճառով հայտնվում են արհեստական շրջափակման մեջ։ Օրեր առաջ գյուղում մարդ էր վատացել, շտապօգնությունը, եթե առաջ հասնում էր 10 րոպեում, 40 րոպե պահանջվեց, մինչև հասավ։ Հրդեհ էր բռնկվել այգիներում, ու հրշեջ մեքենան նույնպես բավականին ուշացումով ժամանեց։ Մենք գիտենք, որ խնդրին ծանոթ է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց այս հարցը պետք է լուծվի կապի և տրանսպորտի նախարարության բարի կամքի շնորհիվ։ Իսկ մենք շատ բան չենք ուզում. կամուրջը կառուցեն, որը նախկինում եղել է, սակայն չգիտես որ մի ծալապակասի որոշմամբ կամրջի կառուցումը նախագծից հանեցին ու էս մի քանի գյուղերը հայտնվեցին էս վիճակին։ Մենք հիմա, ընդառաջելով ճանապարհային ոստիկանությանը, ճանապարհը բացում ենք՝ հույսով, որ կապի և տրանսպորտի նախարարության, ինչպես նաև «Հյուսիս-Հարավ» ճանապարհը կառուցող ընկերության պատասխանատուները մեր վերքին դարման կանեն։ Գիտենք նաև, որ կամուրջ կառուցելը մեծ ծախսերի հետ է կապված, բայց եթե այդպես էր, ապա ինչի՞ համար առաջին նախագծում հաստատեցին, իսկ հետո, չգիտես ինչու, հայտնի ֆիլմի հերոսի՝ Նաջարյանի օրինակով փոշմանեցին։ Իսկ փոշմանելով գյուղը չի զարգանա, երկիրը չի պահվի։ Հիմա սպասում ենք կապի ու տրանսպորտի նախարարության պաշտոնյաների այցին՝ հույսով, որ օպերատիվորեն կգան և հերթական փափուկ բարձը չեն դնի մեր գլխի տակ»։

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video) Աննա՛, ջհանդամը բաժանվեք․ Ժողովուրդը ձեզ մի պատասխան ա տալիս․ արցախցի (video) Էսպես չի՛ մնալու, ամեն ինչ փոխվելու է, մտածե՛ք՝ գլուխներդ կախ ման եք գալու․ Վարդան Ղուկասյան (video) Նիկո՛լ, քեզ աջ ու ձախ գիտենք՝ ինչ են անում․ 800 հազարի Սումգայիթ վերադարձի հարցը լինելու է․ արցախցի (video) Ձախողե՛լ եք․ Արման Ղազարյանի հարցից նախարարը նեղվեց (video) Զախարովան զարմացած է․ «Գուցե նրանք ինչ որ բան կոտրել են» (video) «Սադրողը դու՛ք եք»․ «Ինչի՞ չեք ինքնահրկիզվում»․ Ագնեսա Խամոյանի հարցից ՔՊ-ականները լարվեցին (video) Ռուբեն Ռուբինյա՛ն, «զադերշկան» ինչու՞մն է․․․ եկեք, էդ թուղթը տեսեք․ Քրիստինե Վարդանյան (video) Նվազագույն աշխատավարձը պետք է դարձնեք 95 հազար. Նվազագույն աշխատավարձն իրական կյանքում դեր չունի (video) Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը ջղաձգվեց․ «Սադրում եք, դուք բան չե՛ք կարա անեք» (video) 4 պատերազմ բերածները «լափած արյան փողերով» իրենց հարսանիքն ու նշանն են անում. արցախցու կոշտ խոսքը (video) Լավ լսեք՝ ինչքան ինձ բանտում պահեք,ՔՊ-ն ավելի քիչ ձայն է ստանալու իմ քաղաքում․Ղուկասյանի սուր ելույթը (video) «Դեսանտ են իջեցրել»․ Ի՞նչ զգուշացրեց Աննա Հակոբյանը․ Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյան (video) Վարդան Ղուկասյանի կալանքը երկարացվեց 2 ամսով (video) «Եթե իշխանությանը հակադարձելու գործընթացը իրականացվի համակարգված և համընդհանուր ձևով, իշխանական պրոպագանդայի կառուցվածքում լրջագույն ճաքեր կառաջանան». Արմեն Հովասափյան Ալեն Սիմոնյա՛ն, «աբիժնիկի» նման ես քեզ պահում, բայց պատասխան ես տալու․ արցախցի (video) Դատախազները պահանջում են Վարդան Ղուկասյանին ևս 3 ամիս պահել բանտում (video) ՀՀ վարչապետը ոչ միայն այս օրերին չի այցելում Հայաստանում ԻԻՀ դեսպանատուն, այլև ցավակցում է բարեկամ ժողովրդին Այաթոլլա Ալի Խամենեի սպանությունից օրեր անց. Վահե Դավթյան Վարդան Ղուկասյանն՝ ընդդիմության հաղթանակի մասին․ ի՞նչ է սպասվում իշխանությանը (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am