Նիկոլը մաքրեց.ով կզբաղեցնի «սուրբ տեղը»

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների հրապարակումը որոշ եզրահանգումների հնարավորություն է տալիս։ Քննադատությունները հիմնականում պասիվ մասնակցության վերաբերյալ են, մասնակցել են ընտրելու իրավունք ունեցող երեւանցիների մոտ 43 տոկոսը՝ 25 հազարով ավելի, քան անցած տարի՝ Երեւանի ավագանու հերթական ընտրություններին։ Սակայն քանի որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ սա նոր իշխանության վստահության հանրաքվե է լինելու ։ Այս առումով անկախ մասնակցության ցուցանիշից Նիկոլ Փաշինյանը վաստակեց իրական լեգիտիմություն՝ ընտրությունների միջոցով Հայաստանի մայրաքաղաքում կապիտալիզացնելով հեղափոխության հաղթանակը։ Վերադառնալով ընտրողների պասիվ մասնակցությանը՝ինչու Երեւանի ընտրողների կեսից ավելին բոյկոտեց արտահերթ ընտրությունը, նախ արձանագրենք, որ հեղափոխական էյֆորիան զգալի տեղի է տվել, այլապես ոչ թե 43, այլ 60,70 տոկոս մասնակցություն կլիներ, բացի այդ կա մարդկանց մի խումբ, որ լիակատար անտարբեր է քաղաքական գործընթացներին, բոյկոտողների խմբում է նաեւ այն կատեգորիան, որը դեմ է ներկայիս քաղաքական կուրսին, սակայն չեն մասնակցել ընտրություններին, որովհետեւ ըստ էության գործող իշխանություններին մասնակից ուժերի մեջ այլընտրանք չեն տեսել։ Այս ընտրություններին Նիկոլ Փաշինյանի «Իմ Քայլի» ռեալ այլընտրանի շարքում էին երեք ուժը՝ Բարգավաճ Հայաստանը, Զարուհի Փոստանջյանի Երկիր Ծիրանին եւ Լուսավոր Հայաստան եւ Հանրապետություն կուսակցություններից ձեւավորված Լույս դաշինքը։ Սակայն անկասկած է, որ երեք ուժերն էլ ոչ այնքան հստակ մարտավարության պատճառով ինքնակամ զիջեցին իշխանություններին այլընտրանք դառնալու իրենց շանսը։ Զարուհի Փոստանջյանը, ով նախորդ ընտրություններին սպառնում էր դժոխքի վերածել իշխանության թեկնածու Տարոն Մարգարյանի կյանքը, արտահերթ ընտրություններին անհասկանալի քարոզչություն իրականացրեց։ Այդպես էլ չհասկացվեց՝ ինչու պետք է երեւանցին իր ձայնը տա Զարուհի Փոստանջյանին, ով նախորդ ընտրություններին անխնա քննադատում էր նաեւ Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին՝ համարելով իշխանության պրոյեկտ։ «Լույս» դաշինքն էլ մինչեւ վերջին պահը չսահմազատեց՝ իրեն տված վստահության քվեն միանալու է Նիկոլ Փաշինյանի Իմ Քայլին, թե Լույսը սեփական խաղն է տանում ու իրապես հավակնում է քաղաքային իշխանությանը։ Նույնիսկ ԲՀԿ-ն չբռնեց ավելի ռադիկալ ուղի, քան Նիկոլ Փաշինյանը։ Ծառուկյանի թիմը նախընտրական քարոզչությունը վարեց զգուշավոր ու քննադատություններն էլ որոշակի չափաբաժնով էին։ Դիրքորոշման սրում նկատելի դարձավ միայն այն ժամանակ, երբ Փաշինյանի թիմը ԲՀԿ-ին մեղադրեց Մարտի 1-ին արտակարգ դրություն հայտարարելուն կողմ լինելու մեջ։ Միայն քարոզարշավի վերջին հատվածում Նաիրա Զոհրաբյանը փորձեց փոխել պատկերը, սակայն արդեն ուշ էր: Սրան գումարած այն փաստը, որ այս ընտրություններին բացառվեց ընտրակաշառքը, հետեւաբար քաղաքական ուժերը հավաքեցին այնքան ձայն, որքան իրենց իրական կշիռն էր։ Այսպիսով՝ պարզ դարձավ, որ գործող իշխանությանը հակակշիռ ուժ գոյություն չունի՝ առավել սթափ, արմատական մարտավարությամբ եւ ռեֆորմիստական գաղափարներով։ Բնականաբար, ոչ ՀՀԿ-ն եւ ոչ էլ Քոչարյանի շուրջ ձեւավորված քաղաքական որեւէ միավոր հայտնի պատճառներով եւ չի կարող զբաղեցնել այդ տեղը եւ ուրեմն այս ընտրությունների ավարտով ազդարարվում է քաղաքական նոր դաշտի ձեւավորման սկիզբը։ Կհաջողվի մինչեւ արտահերթ խորհրդարանական ընտրություն ձեւավորել այդ այլընտրանքը, ժամանակը ցույց կտա, սակայն սուրբ տեղը դատարկ թողնել չի կարելի։ Մյուս կողմից՝ արտառոց չէր նաեւ Փաշինյանի թիմի աննախադեպ ցուցանիշը՝ 80 տոկոսանոց հաղթանակ։ Նորանկախ Հայաստանի բոլոր ընտրությունների ժամանակ ընտրողների առնվազն 70 տոկոսն իր ձայնը տվել է ընդդիմությանը՝ Րաֆֆի Հովհաննիսյան, Կարեն Դեմիրճյան։ Այս ընտրությունները չպետք է բացառություն լինեին, ի վերջո, հանրությունը այս ընտրությամբ ընդդիմադիր Փաշինյանին շնորհեց իրական իշխանություն։ Նման արդյունքը պատասխան էր նաեւ նախորդ իշխանությունների ավերիչ գործունեությանը, միայն թե միակուսակցական համակարգի ձեւավորումը նույնքան վտանգավոր է պետության համար, որքան նախորդների ավերիչ գործողություններն էին։ Անի Սահակյան

դիտվել է 72 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, եկել է Վիվառոյի Վիգենին «ծեփելու ժամանակը» (video) Ալիևի նոր պահանջները լսել եք․ մենք հենց հիմա պետք է հստակ մի բան անենք․ Քրիստինե Վարդանյան (video) Սիսիանում զինծառայող է ինքնասպան եղել՝ նռնակը պայթեցնելու միջոցով Ինչու են Նիկոլ Փաշինյանի՝ ԱՄՆ այցից ակնկալվող արդյունքների շուրջ զգուշավոր իշխանական շրջանակներում Անվտանգության հարց. ջրի հետ կապված լուրջ խնդիրներ են առաջանում. պատժվողնոր չկան Բելառուսը հայտնել է Ռուսաստանի տարածքում նախապատրաստվող դիվերսիան կանխելու մասին Օդի ջերմաստիճանը կնվազի 7-9 աստիճանով Եթե փոխեինք պարտված կառավարությանը, այսօր Հարավային Կովկասում որոշիչ գործոն կարող էինք դառնալ Պայթյունի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովը. օրակարգում արտաքին մարտահրավերներն են Հովիկ Աբրահամյանի որդին կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է փաստաբանների բողոքը «Փաշինյանը մեռելի փող ուտող է․ հայ մարդն այլևս չի կարող հանգիստ իր երկրում մահանալ»․ Անդրեասյան (video) Մեծագործ է Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետը․ թող Ամենազոր Աստված լինի մեզ օգնական․ Տեր Ասողիկ Միայն Ռոբերտ Քոչարյանի շնորհիվ է դա ստացվել․ Վարդանյանը՝ Փաշինյանի աբսուրդ հայտարարությունների մասին (video) Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանին կալանավորել են Հ1-ի կեղտոտ մանիպուլյացիան․ Փաշինյանը նոր հրաման է իջեցրե՞լ․ Մալխասյանի բացահայտումը (video) ՀՀ-ում ժամանակավոր արգելք է դրվել սնդիկ պարունակող մի շարք ապրանքների ներմուծման ու արտահանման վրա Թուրքական զորքը դուրս է բերվում Իրաքի հյուսիսից Սուրեն Պապիկյա՛ն, ինչ-ով ես զբաղված, չես տեսնում Ադրբեջանում ինչ են անում․ Էդիկ Անդրեասյան (video) Իսրայելի կառավարությունը տարածաշրջանը դատապարտում է հակամարտության և տառապանքի. Հորդանանի ԱԳ նախարար Այս պահին Առինջ մոլի տնօրեն Ալիկ Նազարյանի տունն են խուզարկում. Armlur #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանի տարօրինակ ուղերձը Նյու Յորքից․ Պուտինը սպասում է․ Սուրեն Սուրենյանց (video) 2,5-ամյա երեխան 2-3 աստիճանի ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Առգրավվել է հրազեն, սառը զենք և մարիխուանա #ՀԻՄԱ․ Մոսկվայում Փաշինյանին ճանապարհելու վերջնագիրը պատրաստ է․ Էդիկ Անդրեասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am