ԱՄՆ-ն ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը

Ամերիկայի Միացյալ Նահանգների արդարադատության նախարարությունը պաշտոնապես ներկայացրել է Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզի մեղադրանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարության հասարակայնության հետ կապերի դեպարտամենտը նշել է, որ Օքսուզը մեղադրվում է ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից փաստացի նյութերը կեղծելու միջոցով թաքցնելու և ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովին կեղծ հայտարարագիր ներկայացնելու հիմքերով: «Օքսուզը հետախուզման մեջ է: Ավելի վաղ այս տարի նրան ձերբակալելու որոշում է կայացվել, որը շարունակում է ուժի մեջ մնալ: Օքսուզը վերջերս ձերբակալվել է Հայաստանի իշխանությունների կողմից»,- ասվում է սեպտեմբերի 24-ին դեպարտամենտի տարածած հայտարարության մեջ: Ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից նշել էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների իրավասու մարմիններից ստացել է միջնորդություն` Երևանում ձերբակալված ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզին արտահանձնելու վերաբերյալ: Երևանում ձերբակալված՝ ազգությամբ թուրք հակահայ լոբբիստ Քեվին (Քեմալ) Օքսուզը, ով Միացյալ Նահանգների կողմից միջազգային հետախուզման մեջ էր հայտարարվել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի էթիկայի հանձնաժողովից նյութեր կեղծելու ու թաքցնելու համար, պարզվել է, որ Հայաստանում ևս հակաօրինական գործունեություն է ծավալել։ ՀՀ գլխավոր դատախազությունից «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան հայտնել էին, որ մեր երկրում նրա հիմնած The Sena Group ընկերությունը խուսափել է հարկերի վճարումից։ «The Sena Group» ՍՊ ընկերության (հիմնադիր՝ Քեվին (Քեմալ) Օքսուզ) տնօրինության կողմից խոշոր չափերով հարկեր չվճարելու առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակում հնարավոր է ՀՀ իրավասու մարմնի կողմից կատարել համապատասխան քննչական գործողություններ:

Հարկերի վճարումից խուսափելու համար ՔՕ համապատասխան հոդվածով Օքսուզին սպառնում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկու հազարապատիկից երեք հազարապատիկի չափով կամ ազատազրկում՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
ԱՄՆ իրավասու մարմինների կողմից հետախուզվող Օքսուզի նկատմամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի օգոստոսի 31-ի որոշմամբ կիրառվել է ժամանակավոր կալանավորում՝ 30 օր ժամկետով։ Դա այն ժամկետն է, որի ընթացքում ԱՄՆ իրավասու մարմինները կարող են միջնորդություն ներկայացնել քրեական հետապնդման ենթարկելու նպատակով նրան հանձնելու վերաբերյալ։ ԱՄՆ իրավասու մարմինների կողմից վերոնշված միջնորդությունը ստանալու դեպքում հնարավոր չէ հստակ նշել վերջինիս հանձնելու ժամկետներ, քանի որ հանձնման միջնորդությունն ստանալուց հետո այն նախ քննարկվում է ՀՀ իրավասու մարմինների կողմից և կայացվում հանձնումը թույլատրելու կամ մերժելու մասին որոշում, որը ՀՀ օրենսդրությամբ սահմանված ժամկետներում կարող է բողոքարկվել դատական կարգով: Նահանգներին Օքսուզի հանձնման դեպքում քննչական գործողությունները ենթակա են կատարման ԱՄՆ իրավասու մարմինների կողմից՝ իրենց վարույթի շրջանակներում։ Թուրքամետ ու ադրբեջանամետ լոբբիստը ներկա պահին օգտվում է պաշտպան ունենալու իր իրավունքից: Համաձայն ՀՀ գլխավոր դատախազությունում առկա՝ Քեվին (Քեմալ) Օքսուզի անձը հաստատող փաստաթղթի պատճենի՝ վերջինս հանդիսանում է ԱՄՆ քաղաքացի:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
#ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video) Հայաստանում հեղուկ գազի սուր դեֆիցիտ է առաջացել Պակիստանի և Աֆղանստանի միջև բախումների վերսկսման հետևանքով կան զոհեր Մոսկվայի մարզում եղանակային վտանգի «նարնջագույն» մակարդակ է հայտարարվել ձյան տեղումների պատճառով Փաշինյանի վերընտրվելն ապահովելու պարագայում ղեկավարների նկատմամբ կցուցաբերվի արտոնյալ վերաբերմունք Թրամփն աջակցում է Փաշինյանին որպես խամաճիկի՝ Հայաստանը վասալ պետության վերածելու համար․ The Washington Examiner Որտեղ ցեղասպանությունը անպատիժ ու վճռագործի համար անպատասխան է մնում, այնտեղ այն դառնում է հաջորդ հանցագործության խթան. Տեր Տիրատուր Բաքուն փորձում է թելադրել Երևանի «թույլատրելիի սահմանները»․ Սուրենյանց Նիկո՛լ, էս ի՞նչ էիր անում․ ես այդ կադրերը տեսա ու զարհուրեցի․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am