Անահիտ Ֆարմանյանը ՇՊՀ չի վերադառնա

Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը երեկ մասնակի բավարարել է Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի քաղհայցն ընդդեմ Շիրակի պետական համալսարանի: Դատարանի վճռով պատասխանող կողմից՝ Շիրակի պետական համալսարանից, կբռնագանձվի պարապուրդի ժամանակահատվածի չափով միջին աշխատավարձը, բայց նա իր պաշտոնում չի վերականգվի: Դատարանն այս մասով հայցը մերժել է:
Հիշեցնենք, որ համալսարանի նախկին ռեկտորի հրամանով Անահիտ Ֆարմանյանը ազատվել էր պրոռեկտորի պաշտոնից հետևյալ բացատրությամբ՝ մասնագիտությանն ու պարտականություններին համապատասխան աշխատանք բուհում այլևս չկա։