Մեկ ամսից Երևանում չի լինելու գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի, ներմուծվելու են նոր չինական ավտոբուսներ. Հայկ Մարության

Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ և գծատեր, չի լինի գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի: Այս մասին Հայկ Մարությանը գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Սիրելի երևանցիներ, մոտ մեկ ամսից Երևանում չի լինի ոչ մի երթուղային գիծ, ոչ մի գծատեր: Չի լինի գեթ մեկ «Գազել» մակնիշի երթուղային տաքսի։ Ներմուծվելու են նոր չինական ավտոբուսներ, շատ հարմարավետ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար են հարմար»,- գրել է Մարությանը։