«Պայթած բալոնը չի պատկանել հիվանդանոցին:Փորձաքննությունը ցույց կտա, թե ինչ ճանապարհով է այդ բալոնը հայտնվել հիվանդանոցի տարածքում:  Բալոնը եղել է փոքր չափի: Դրա դեպքի վայրում հայտնվելու նպատակը լիցքավորելն է եղել»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բուժկենտրոնի տնօրեն Արման Հովակիմյանը:
«Պայթյունի հետևանքով զոհը՝ թթվածնի արտադրամասի տեխնիկ-օպերատոր Վահրամ Գասպարյանն էր, ով երկար տարիների աշխատակից էր: Վիրավորը, ով ևս արտադրամասի աշխատակից էր, վերակենդանացման բաժանմունքում է: Նա ստացել է ձախ ուսի վնասվածք»,-ասաց տնօրենը:
Արման Հովակիմյանը նշեց նաև, որ Թթվածնային կայանը բժշկական կենտրոնի ենթակայության տակ է գտնվում և այստեղ պարբերաբար ստուգումներ են իրականացվում, իսկ թե վերջին անգամ ե՞րբ են ստուգումներ իրականացվել, բուժկենտրոնի տնօրենը դժվարացավ հայտնել: