«Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը շնորհավորել է

«Ժողովրդավարական ուղի» կուսակցության քաղխորհուրդը 23.09.2018թ-ի կայացած Երեւան քաղաքի ավագանու ընտրությունների կապակցությամբ` Շնորհավորում է երեւանցիներին` դրսեւորած ազատ կամաարտահայտության կապակցությամբ, ՀՀ Վարչապետին` ընտրություններում, իր ղեկավարած քաղաքական ուժի հաստատուն հաղթանակի կապակցությամբ: Ինչպես նաեւ շնորհակալություն է հայտնում ԺՈՒԿ ընտրողներին` ցուցաբերած վստահության համար, իշխանություններին`ժողովրդավարական ընտրություններ կազմակերպելու քաղաքական կամքի դրսեւորման համար, ԶԼՄ-ներին նախընտրական գործընթացն անաչառ, անկողմնակալ ու ամբողջական լուսաբանելու համար: Համոզված ենք, որ նշված ընտրական գործընթացը Հայաստանի Հանրապետությունում սկիզբ դրեց իրական ժողովրդավարության կերտմանը, եւ արձանագրեց ամբողջ հայության հաղթանակը: Բարի երթ մեզ բոլորիս»: