Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն.ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։ Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։ Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։ Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։ Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։ Ժողովրդավարությունը ենթադրում է ազատ ու մրցակցային տնտեսաքաղաքական հարաբերություններ, մարդու իրավունքների պաշտպանություն, անկախ դատարաններ, ազատ ու անկախ մամուլ, գործատուների և աշխատողների գործընկերային հարաբերություններ, փոքրամասնության իրավունքների պաշտպանություն և օրենքի գերակայություն։ Ժողովրդավարությունն ունենում է նաև խեղաթյուրված դրսևորումներ։ Դա բռնապետությունն է կամ տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգը։ Աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է։ Ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը և որքան խիստ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից։ Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմները հաստատվում են հիվանդ հասարակություններում։ Այդպիսի ռեժիմների հաստատումը տեղի է ունենում տարիներ շարունակ կուտակված խնդիրների դեմ ռեակցիայի արդյունքում։ Պարադոքսն այն է, որ դուրս գալով ստրկության, ճնշումների ու անարդարության դեմ՝ բռնապետության կամ ամբողջատիրության հումք հանդիսացող զանգվածը, շատ հաճախ, հայտնվում է է՛լ ավելի մեծ ստրկության, ճնշումների և անարդարության մեջ. փոխվում է ձևը, բայց ոչ բովանդակությունը։ Բռնապետական կամ ամբողջատիրական ռեժիմների ձևավորման հիմքում ատելությունն է, որն ունենում է ազգային, դասակարգային կամ սոցիալական բնույթ։ Բռնապետությունները զուտ հռետորաբանության առումով, որպես կանոն, ամենաժողովրդավարականներն են լինում։ Ժողովրդավարական ընտրություններով են ձևավորվել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունը, բոլշևիկյան Ռուսաստանի իշխանությունը, մահմեդական շատ երկրների իշխանությունները։ Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն։ Նրանց ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում։ Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից։ ՍՍՀՄ–ում «հականերին» տվել էին «ժողովրդի թշնամի» պիտակավորումը։ Սովետական ամբողջատիրական ռեժիմում մի տարածված երգ կար, որի բառերից էին. «Я другой такой страны не знаю, где так вольно дышит человек» (ես ոչ մի նման այլ երկիր չգիտեմ, որտեղ այսքան ազատ շնչում է մարդը)։ Եվ դա այն դեպքում, երբ բոլշևիկները միլիոնավոր քաղաքացիների էին գնդակահարում և գուլագներում հսկայական զանգվածների էին բռնաճնշումների ենթարկում։ Ընդունված է ասել, որ ժողովրդավարության պայմաններում ստանում ենք օրենքի դիկտատուրա, բայց կան դեպքեր, երբ ստանում ենք դիկտատուրա՝ առանց օրենքի։ Որպես կառավարման ձև՝ ժողովրդավարականին առավել մոտ է համարվում խորհրդարանական կառավարումը, բայց չպետք է մոռանալ, որ խորհրդարանական էին նացիստական Գերմանիան և բոլշևիկյան ՍՍՀՄ–ը։ Երկուսի մոտ էլ գործադիր իշխանությունը ձևավորվեց հանրային լեգիտիմությունը կորցրած խորհրդարանների վրա ճնշման արդյունքում։ Հիտլերն ու Լենինը (հետագայում՝ Ստալինը), ունենալով հանրության անվերապահ ու կույր աջակցությունը, ամբողջությամբ վերցրեցին իշխանությունը բոլոր ճյուղերում և ձևավորեցին «ժողովրդի իշխանություն»։ Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական հարաբերություններ են և ընտրված է կառավարման խորհրդարանական ձևը։ Գործադիր իշխանության ղեկավարն այժմ ունի գերլեգիտիմություն։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեզանում և ուր կտանի մեզ հայկական հեղափոխությունը, պարզ կդառնա առաջիկայում։ Մեկ բան ակնհայտ է, որ մեզ մոտ կայացած չէ կուսակցական համակարգը։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում քաղաքական ինստիտուտները փոխարինվում են անհատներով և կառավարման որակները կախված են լինում բացառապես անհատների որակներից, պատկերացումներից և աշխարհայացքից։ Առջևում արտահերթ խորհրդարանական ընտրություններն են...

Անդրանիկ Թևանյան

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am