Ովքեր են Երեւանի ավագանու կազմ անցած ԲՀԿ-ի 5 անդամները

Երեւանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքների համաձայն՝ երկրորդ տեղում «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն է: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրողների 6.95 տոկոսը: Նախնական տվյալներով՝ ԲՀԿ-ն Երեւանի ավագանիում կունենա 5 մանդատ: Հավանաբար՝ Նաիրա Զոհրաբյանը կհրաժարվի ավագանու անդամի իր մանդատից եւ կշարունակի իր պատգամավորական գործունեությունը, որի արդյունքում ավագանու կազմ կընդգրկվի ծանրորդ Նազիկ Ավդալյանը: Այսպիսով՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը Երեւանի ավագանիում կներկայանա հետեւյալ կազմով՝ 1. Պետրոս Ղազարյան - «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ-վարող 2. Արման Աբովյան - քաղաքագետ 3. Միքայել Մանրիկյան - պրոֆեսոր, բժշկական համալսարան 4. Արմեն Ներսիսյան - «Համերաշխություն» ՀԿ նախագահ 5. Նազիկ Ավդալյան - ծանրորդ Հայկական ժամանակ