Փաշինյանի սկզբունքն է՝ ամբողջը կենտրոնացնել իր ձեռքում. Արամ Սարգսյան

«Մարդիկ քվեարկեցին այնպես, որ միայն թե  հինը չվերադառնա Նաև աշխատեց այն գործոնը, որ եթե մենք հիմա ձայն չտանք Հայկին, Ռոբերտ Քոչարյանն է հետ գալու:Ժողովուրդը ուշադրություն չդարձրեց, թե ինչ ծրագիր է առաջարկում Հայկ Մարությանը, այլ  հետևեցին Նիկոլ Փաշինյանի կոչին: Ոչ թե գաղափարախոսություն ընտրեցին, ոչ թե ծրագիր ընտրեցին, թե այդ մարդը կարող է, թե չէ, այլ դեմ քվեարկեցին հնին, անցյալին: Այս ամբողջ բեռը պետք է կարողանանք հաղթահարել և չենք կարող թույլ տալ, որ նոր մենաշնորհ ձեւավորվի: 81 % ձայն ստացած քաղաքական ուժը կարող է գլուխը այնպես կորցնել, որ մենք էլ զարմանանք, թե այս ինչ կատարվեց այս մարդկանց հետ»,-   լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց  «Դեմոկրատական» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: «Վտանգավոր է, որ հիմա Հայաստանում չկա ընդդմիադիր դաշտ:Եթե այդքան բացարձակ մեծամասնություն է հավաքվում մի կուսակցություն, ապա ընդդիմություն հասկացությունը վերանում է: Մենք դա տեսել ենք 90-ականների սկզբին Լեւոն Տեր-Պետրոսյանի դեպքում: Թե հետո ինչպես ընկավ  նրա վարկանիշը 6 ամիս անց: Վարչապետը պետք է ավելի շրջահայաց լինի: Նիկոլ Փաշինյանը պետք է հասկանա, որ առանց ընդդիմության իշխանությունը կարող է վերածվել դիկտատուրայի»,- ասում է նա: « Հայկ Մարությանին   անձնապես չեմ  ճանաչում և գնահատականներ տալ չեմ  կարող դեռ:Եթե վստահում է վարչապետը իրեն, ուրեմն մի բան գիտի: Այսօր ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի սկզբունքն է, որ ամբողջը կենտրոնացնի իր ձեռքում: Իր համար գլխավորն այն է, որ ինքը ուղղորդի, ինքը ղեկավարի: Ամբողջ պատասխանատվությունը վերցրել է իր վրա: Թե ինչպես կստացվի, ժամանակը ցույց կտա»,- նշեց Արամ Սարգսյանը:  

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am