«Եթե ԱԺ-ն գնաց ցրման, Հայաստանում վերջ է դրվում բազմակարծությանը, Հայաստանում գալու է պետական մակարդակով Նիկոլի պաշտամունքի շրջան». Էդուարդ Շարմազանով

168.am-ը գրում է. Հարցազրույց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ – Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում Երևանի ավագանու ընտրությունները, արդյունքները սպասելի՞ էին ձեզ համար։ – Ընտրությունները բաժանենք մի քանի մասի. առաջինը քարոզարշավն էր, որը խայտառակություն էր։ Խայտառակություն էր այն սպառնալիքների տարափը, որը հնչեց վարչապետ Փաշինյանի կողմից իր գործընկերների հանդեպ, որոնց մի մասը հրապարակի կամ հեղափոխության ներկայացուցիչներն էին։ Այնտեղ չկար մի ուժ, որը գոնե դեմ էր հանդես եկել Փաշինյանի քաղաքականությանը։ Հետևաբար, առնվազն տարօինակ էր Փաշինյանի նման կեցվածքը իր գործընկերների նկատմամբ՝ սև ու սպիտակի բաժանելու, «պատին ծեփելու», «ասֆալտին փռելու» առումով։ Առաջին անգամն է Հայաստանում, երբ քաղաքական իշխանությունն առաջին դեմքով է մասնակցում ՏԻՄ ընտրություններին։ Ճիշտ է՝ օրենքը նման բան թույլ տալիս է, բայց ակնկալում էինք, որ Փաշինյանը կլինի Կարգին Հայկոյին օժանդակողի դերում, այնինչ, Կարգին Հայկոն և մյուսներն էին օժանդակող, և նա ՏԻՄ ընտրությունները փորձում էր ներկայացնել ոչ թե՝ որպես ծրագրային պայքար, այլ՝ զուտ հարձակում այլ քաղաքական ուժերի վրա։ Այդ իմաստով մտահոգիչ է, և միայն ես չէ, այլև իր մասնակից գործընկերները նշել էին և՛ սև PR-ի, և՛ հակաքարոզչության, և՛ պրեսինգի մասին։ Եթե հիշում եք՝ այս ընտրություններից առաջ Փաշինյանը մի քանի անգամ իր վստահության հարցը դրեց՝ կոչ անելով բոլորին գնալ ընտրատեղամաս, նշելով, որ սա խորհրդարանական ընտրությունների «դաբրոյի» հարց է։ Հիմա կարող եմ ասել, որ Փաշինյանն իրեն գցեց իր իսկ լարած ծուղակը. փաստորեն, երևանցիների 57%-ն արհամարհեց Փաշինյանի կոչը, ականջալուր չեղան նրան, և փաստորեն ընդամենը 43%-ը գնաց ընտրությունների, այն դեպքում, երբ Տարոն Մարգարյանի ընտրությանը 40%-ից ավելի մասնակցություն էր եղել։ Այսինքն՝ նմանատիպ ճիգերը ցույց տվեցին, որ մեծ տարբերություն չկար, այն դեպքում, որ Տարոն Մարգարյանի ընտրության ժամանակ մասնակցում էր 3 ուժ, հիմա՝ 12 ուժ։ Ինչպես քաղաքագետներից մեկն էր դիպուկ նշել՝ այս ընտրություններում հաղթեց տանը նստած քաղաքացիների կուսակցությունը։ Նրանք, ովքեր դեմ էին Փաշինյանի քաղաքականությանը, մի մասը գնացին և ձայն տվեցին այլ քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ ավելի մեծ մասը չմասնակցեց ընտրություններին՝ դրանով իսկ ասելով, որ չի կիսում Փաշինյանի գնահատականներն ու քաղաքականությունը։ Երևանցին երեկ զրկեց Փաշինյանին՝ ողջ ժողովրդի անունից խոսելու մենաշնորհից։ Նրա կողմնակիցներն ասում են՝ փայլուն հաղթանակ է, հես ա Փաշինյանը կգա՝ ԱԺ-ն կցրի… Այ քեզ բան, ի՞նչ պետք է անի, ժողովրդի մեծամասնությունը մերժեց Փաշինյանին։ Այնպես որ, պարոն Փաշինյան, ժողովուրդը քեզ մերժեց, էն, որ ժողովրդի անունից խոսում էիր, 43%-ն է ընդամենը լսել քո կոչը։ Իսկ որ ասում էիր՝ ՀՀԿ-ն գազելներով մարդկանց տանում էր ընտրությունների, փաստորեն, ՀՀԿ-ի գազելներն ու քո այդ կոչերը հավասարազոր էին։ Եթե քո քաղաքական կապիտալը ՀՀԿ գազելներով է սահմանափակվում, ուրեմն՝ շնորհավորում եմ քեզ։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Առատ ձյան պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է Հայ–Իրանական սահմանի Նորդուզ անցակետը տեխնիկական խնդրի պատճառով դեռ փակ է երկրից դուրս եկող իրանցիների համար Միացյալ Նահանգները ռազմական գործողություն է սկսել Էկվադորում Նոր սահմանափակում՝ ԶԼՄ-ների համար Ինչու է Փաշինյանը խուճապահար վազել Վրաստան «Ֆլայ Դուբայը» բացել է դեպի Երևան չվերթները, այսօր երեկոյան և լուսաբացին սպասվում են չվերթներ ՀՀ ՊՆ-ն և այլ համապատասխան գերատեսչությունները սրտիկներով կիսվելու փոխարեն ավելի լավ է պարզաբանում տան՝ ինչ է սա․ Տաթև Հայրապետյան Ամեն ինչ շատ ավելի վատ է, քան դուք կարծում եք. Թրամփը Իրանի հետ պատերազմի պլան չունի. սենատոր Ուրմիայում աղջիկների ևս մեկ դպրոց է թիրախավորվել. IRNA Բեյրութում ռմբակոծությունների հետևանքով տուժածների շրջանում հայեր չկան Ֆիդանը Իրանի ԱԳ նախարարին զգուշացրել է խուսափել հակամարտությունը ընդարձակելու քայլերից Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարացվեց Էջմիածնի դպրոցում երկաթյա ձողով աշակերտի են ծեծել․ ինչ է պատմում դպրոցի տնօրենը. Արմլուր Թրամփի դեմ մահափորձի համար ենթադրաբար պատասխանատու իրանցին սպանվել է Politico: Сторонники Трампа в шоке — Белый дом не может объяснить, зачем бомбить Иран Financial Times: В Иране ищут нового лидера — среди кандидатов сын убитого Хаменеи и внук Хомейни Расплата будетю. Дмитрий Саймс «Թուրքիան «հաջորդ Իրան» չի դառնա»․ թուրք ընդդիմադիր գործիչ Իրանից դեպի Թուրքիայի երկինք շարժված բալիստիկ հրթիռը չեզոքացվել է То, с чем мы сталкиваемся сейчас, — это борьба с сатанизмом ԱՄՆ-ն հաղթում է Իրանին, և ամեն ինչ «դեռ նոր է սկսվում»․ Պենտագոնի ղեկավար Լսեք Մխիթարյանի խորհուրդը. Ինտերի կոչը հայ երկրպագուներին Հանքավայրի 6 աշխատակից ձերբակալվել է Պենտագոնի ղեկավարը հաստատել է Հնդկական օվկիանոսում իրանական ռազմանավի խոցումն ԱՄՆ սուզանավի կողմից Երբ իմ տղան զինվորին ջուր էր տալիս, Ալեն Սիմոնյանն իր համար հարս էր ման գալիս․ Խաչիկ Մանուկյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 5-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am