Որն է արտաքին քաղաքականության ամենակարևոր փոփոխությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ: Երևանը պատրաստվում է իր հարաբերությունները զարգացնել բոլոր միջազգային գործընկերների հետ, սակայն որևէ գործընկերոջ հետ հարաբերությունները չեն զարգանալու մեկ այլ գործըկերոջ հետ ունեցած հարաբերությունների հաշվին, ԱՄՆ-ում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ շրջադարձներ չեն լինելու, սակայն դա չի նշանակում, որ փոփոխություններ էլ չեն լինելու :Ամենակարևոր փոփոխությունը լինելու է այն, որ մենք փորձելու ենք մեր բոլոր հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի վրա: Դա նշանակում է հարաբերություններում լինել ավելի վստահ, ինքնիշխան պետությանը հարիր և մեր արտաքին քաղաքականությունը վարել մեր ազգային շահերը սպասարկելու անհրաժեշտությունից ելնելով»,ասել է վարչապետը: