Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը «հաշվեհարդար» է տեսել իր ենթականերից երկուսի հետ

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանն անցած շաբաթ «հաշվեհարդար» է տեսել իր ենթականերից երկուսի հետ, որոնցից մեկին աշխատանքից ազատել է, երկրորդն էլ գլուխն ազատել է սեփական դիմումի համաձայն հեռանալով։ Առաջինը Նոր Նորք վարչական շրջանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Սահակ Հարությունյանն է, որի ազատման պատճառների մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանին թաղապետը մարտի 14-ի աշխատանքային խորհրդակցության ժամանակ զեկուցել է, թե «ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում արձանագրված թերությունների պատճառով» է նման քայլի գնացել։ Մինչդեռ տեղեկություններ կան, որ թաղապետը վերջերս հայտնաբերել է, որ Հարությունյանը «մենակով» «գործ է արել» ու շինաշխատանքների թույլտվություններ է տվել նրանց, որոնց չի հասնում։ Թաղապետը պարզել է նաեւ, որ այդ պատմության մասին իմացել է նաեւ աշխատակազմի քարտուղար Ռուբեն Խոջոյանը, որի հետ իր աշխատասենյակում տհաճ զրույցի ձայնը լսել է ողջ աշխատակազմը։ Այդ զրույցից հետո Խոջոյանն ինքնակամ դիմում է գրել ու հեռացվել աշխատանքից։ Խոջոյանը երեկ հաստատեց դիմում գրելու մասին տեղեկությունը՝ գրել է մարտի 9-ին, սակայն փորձեց վստահեցնել, թե ինքն այդ պատմությանը չի առնչվում. «Ավելի ճիշտ՝ ես չգիտեմ, նման պատմություն եղել է, թե չի եղել, բայց ես անձամբ եմ իմ դիմումը գրել, ես իրավաբան եմ, որոշել եմ իմ մասնագիտությամբ զբաղվել»։ Թաղապետի հետ կապվել չհաջողվեց»:  

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Հրապարակվել են ԱԺ ընտրությունների քարոզչության կարգի պահպանման վերաբերյալ մշտադիտարկման արդյունքները Որքան ընտրող է ընտրողների ռեգիստրում ընդգրկված «Նիկոլը մարդու բերանը սկոտչով փակել է, ասում է՝ դեմ ես, ձայն հանիր». Էդգար Էլբակյան (video) «Դու ո՞վ ես, որ մտածում ես քո այլանդակությամբ ով ողջ մնա, ով՝ մահանա»․ Սուրեն Սուրենյանց (video) Փաշինյանի փամփուշտները սպառվել են, մնացել է վերջինն ու․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեղադրանքը եղել է ոչ իրավաչափ․ «Անկախ դիտորդ»-ը՝ հոգեբուժարանում ինքնասպան եղած քաղաքացու մասին Մակրոնի և Զելենսկու այցը Երևան անհետևանք չմնաց. Զախարովա Գոռ Մինասյանը հաղթեց համաշխարհային ռեկորդ սահմանած իրանցուն Հունիսի 7-ը մեր վերջին շանսն է. հարցում (video) Ես սարսափեցի, երբ լսեցի՝ Բաքվի բերդերից ինչ կոչ էր արեցին մեր ռազմագերիները․ սա վերջն է․ Զոհրաբյան (video) Փաշինյանի ժամացույցն արդեն միացված է․ Անդրանիկ Թևանյան (video) Նիկո՛լ, լսիր ամենասարսափելին՝ քանի կարող ես, դու որոշիր, թե չէ Ռուսաստանը գործի կանցնի․ Սուրենյանց (video) Նիկո՛լ, ժողովուրդը քեզ էնքան է ատում, որ․․․ քաղաքացիներ (video) Տո արի ու մի ասա՝ Նիկո՛լ, թռածը դու ես ու Աննադ, իսկ Ալենը գիտե՞ք՝ ուր էր թռած․ Սուրեն Սուրենյանց (video) Էդմոն Մարուքյա՛ն, դուք ձեր արածը հասկանու՞մ եք․ Էդգար Էլբակյան (video) «Պատռում եմ» Նիկոլ Փաշինյանի դիմակավորված ահաբեկչական շոուն․ Սուրեն Սուրենյանց (video) Հետո թող նեղացող չլինի․ ձայների փոշիացման խայտառակ թիվ ներկայացնեմ․ Էդգար Էլբակյան (video) Էդ դու Ալիևի առաջ գնացել, «կզել ես», Լուկաշենկոյի՞ն ես մեղադրում․ Սուրեն Սուրենյանց (video) Կանենք բազային կենսաթոշակների 50% աճ ․ Ռոբերտ Քոչարյան (video) #ՈՒՂԻՂ․ Դիմակավորված ԱԱԾ-ն կգնա Նիկոլի հետևից․ Սուրեն Սուրենյանց (video) Մերժեք ՔՊ-ին․ Մի՛ դարձեք հանցակից պատմական հանցագործությունների, մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը Քարոզարշավը բացահայտում է ամենակարևորը․ Տիգրան Դումիկյան Լսի՛ր Նիկոլ, դու մեզ կենդանի ես պետք, հետո․․․ Իշխան Սաղաթելյան (video) Բացի հիվանդ բռնապետական հակումներ ունենալուց սա նաեւ կնատյաց է՝ փորձում է կանանց վրա հարձակվել «Այ գլամու՛ր Սրբուհի Գալյա՛ն, ի՞նչ արեցիք այդ մարդուն, որ կախ*եց». Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 18-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մայիսի 18-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am