Նախաձեռնությունը սխալ արձագանք է ստացել.Վրաստանի վարչապետ

«Կառավարությունը չի ստիպի դիտարկել կանեփի աճեցմանը և մարիխուանայի տարհանմանը վերաբերող նախաձեռնությունը: Դա մեր ձեռագիրը չէ: Այդ նախաձեռնությունը սխալ արձագանք է ստացել հասարակության մեջ»,- INTERFAX.RU-ի հաղորդմամբ՝ տեղի հեռուստատեսությամբ սեպտեմբերի 22-ին ասել է Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն:
Վրաց վարչապետի խոսքով՝ կառավարության՝ կանեփի մշակմանը վերաբերող նախաձեռնությունը երկու ուղղություն է ունեցել և, հետևաբար, դրանք երկու տարբեր առաջարկներ են եղել: