25.Վրաստանի նախագահական ընտրություններին մասնակիցների թիվն է

ՌԻԱ Նովոստի գործակալությունը՝ երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին հղումով հայտնում է,որ Վրաստանի նախագահական ընտրություններին, որոնք նախատեսված են հոկտեմբերի 28-ին, կմասնակցի 25 թեկնածու: Թեկնածուների գրանցումն ավարտվել է, նախագահական աթոռի համար կպայքարի 25 թեկնածու, որոնցից 19-ն առաջադրվել են քաղաքական կուսակցությունների, իսկ 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:
Ի սկզբանե, Նախագահական ընտրություններին մասնակցելու ցանկություն էր հայտնել 46 մարդ, որից 21-ի թեկնածության գրանցումը մերժվել է: