Արգելել եկեղեցու տարածքում բողոքի ցույցերն ու պատարագների խոչընդոտումը.Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Հարգելի հայրենակիցներ, քաղաքական ակտիվ թոհուբոհի մեջ այսօր խոսելու եմ շատ ավելի կարեւոր խնդրի մասին: Իմ քաղաքական գործնեության ողջ ընթացքում եւ երեկ, եւ այսօր կարեւորել եմ մեր երկրի ազգային ու հոգևոր նկարագրի եւ արժեհամակարգի պահպանման անհրաժեշտությունը՝ արձանագրելով հատկապես վերջին ժամանակներում հրապարակ նետված այն բացահայտ մարտահրավերները, որոնք ուղղակի հարվածում են Հայաստանի հանրապետության ազգային անվտանգությանը:

Մասնավորապես վերջին ժամանակներում ի հայտ են եկել գործիչներ, որոնք հրապարակային փորձում են ներմուծել արժեքներ՝ վտանգելով մեր ազգային նկարագիրը, քրիստոնեական արժեքները: Մեր պատմության վերջին 2000 տարվա ընթացքում հայ ժողովրդի հոգևոր, ազգային և բարոյական արժեհամակարգի կերտման և պահպանման գործընթացում անուրանալի է Հայ Առաքելական եկեղեցու դերը : Վերջին շրջանում հայտնի քաղաքական փոփոխությունների արդյունքում ստեղծվեց մի իրավիճակ, որի հետեւանքով ոմանց կողմից հարցականի տակ է դրվում Հայոց եկեղեցու բացառիկ առաքելությունը : Հարկ եմ համարում հիշեցնել,որ ՀՀ Սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու`որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում: Ավելին, Հայաստանի Հանրապետության և Հայաստանյաց Առաքելական Սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով: Սահմանադրության  համատեքստում հանրային իշխանությունը` որպես ՀՀ Սահմանադրության նորմերի կիրառման հիմնական երաշխավոր, պետք է կրի որոշակի պոզիտիվ պարտականություններ սահմանադրական և ազգային-հոգևոր ինստիտուտի կարգավիճակ ունեցող Հայոց եկեղեցու անվտանգության և Սահմանադրությամբ նախատեսված դերի և գործառույթների բնականոն իրացման և ապահովման համար: Վերջին շրջանում մեր եկեղեցու դեմ որոշ խմբերի կողմից սանձազերծած գործողությունները վտանգում են եկեղեցու սոցիալան և ազգային-հոգևոր բացառիկ կարգավիճակը և պարունակում եկեղեցու նկատմամբ բացասական վերաբերմունք ձևավորելու ներուժ: Միևնույն ժամանակ, պետք է ընդգծել, որ ստեղծված իրավիճակին իշխանության հանձնառությունները գերազանցապես կրում են պասիվ բնույթ: Մմինչդեռ իր հոգևոր և ազգային իրավասության շրջանակներում Հայոց եկեղեցու բնականոն և անվտանգ գործունեության ապահովման հարցում պետության դերակատարման հարցը մնացել է բաց: Նման իրավիճակը պարարտ հող է ստեղծում եկեղեցու անվտանգության և հանրային կարգավիճակի նկատմամբ ոտնձգությունների համար`վկայակոչելով խոսքի, հավաքների և խղճի ազատության իրավունքները: Հաշվի առնելով այս ամենը` գործընկերներիս հետ որոշել եմ հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ «Հավաքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և «Վարչական իրավախապտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթում փոփոխություններ իրականացնել: Ըստ այդմ, առաջարկում եմ օրենքում հստակորեն սահմանել, որ Հայոց եկեղեցուն պատկանող պաշտամունքային շինություններում և դրանց հարող տարածքում արգելվում է կազմակերպել և անցկացնել եկեղեցու և նրա ծիսակարգի կամ դավանաբանության դեմ հավաքներ: Ավելին, օրենքով տուգանք սահմանել, ինչպես վերոնշյալ հավաքների անցկացման համար, այնպես էլ նրանց նկատմամբ , ովքեր կիրականացնեն եկեղեցու, նրա ծիսակարգի, հոգևոր ներկայացուցիչների նկատմամբ ծաղրական կամ վիրավորական գործողություններ` ներառյալ եկեղեցական պատարագների և այլ ծեսերի ընթացքը խոչընդոտելը: Հատուկ մարդու իրավունքների պաշտպանության «մարտիկների» համար նշեմ, որ առաջարկվող փոփոխությունները համահունչ են միջազգային պրակտիկային: Նման համաձայնագիր կա Սուրբ Աթոռի և Իտալիայի միջև, որի համաձայն՝ կաթոլիկ եկեղեցու դեմ ցանկացած ոտնձգություն պատժելի է և Իտալիայի կառավարությունը իրավասու է միջամտել և պատասխանատվության ենթարկել իրավախախտներին ,ինչպես նաև համապատասխանաբար ուղղափառ և կաթոլիկ եկեղեցիների հանրային հեղինակությունը նսեմացնող և հավատացյալների կրոնական զգացմունքները վիրավորող արարքների համար բավականին խիստ իրավական կառուցակարգեր են գործում թե Ռուսաստանում և թե Եվրամիության անդամ Լեհաստանում: Համոզված եմ, որ այս փաթեթի ընդունման դեպքում Հայոց Սուրբ եկեղեցին և նրա միջոցով մեզ փոխանցված քրիստոնեական, ազգային-ավանդական արժեհամակարգը պաշտպանված կլինի»:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է «Թիկնազոր ես պահում, տո ձեր վրա էլ ո՞վ կթքի»․ քաղաքացի (video) «Հեզբոլլահ»-ի առաջնորդը կոչ է արել Լիբանանի կառավարությանը դադարեցնել Իսրայելի հետ ուղիղ բանակցությունները Իրանցիները ավելի ուժեղ են, քան ենթադրվում էր. Մերց ՀԴԲ-ն երկու անգամ ստուգել է Վաշինգտոնում հրաձգություն իրականացրած անձին՝ վերջինիս կողմից զենք գնելուց հետո․ CNN Սարքածս ինչու՞ եք քանդում․ քաղաքացին ահազանգում է (video) Տաքսու վարորդները ևս ահազանգում են, որ հեղուկ գազի դեֆիցիտը խաթարել է իրենց բնականոն աշխատանքը. ԱԺ պատգամավոր Գեղցու շուստրիություն է, Ավինյանը որոշել է՝ ոստիկաններով ու տրակտորով պիտի գան, շինությունը քանդեն (video) «Որ տեսնեմ Նիկոլին, կասեմ՝ ա՛յ ոչն*ություն», «Վազաշեն գնացեք, գյուղ չի մնացել» (video) Մանրամասներ՝ ինչպես է ձերբակալվել հետախույզ Կանդազը (video) Արթուր Ավանեսյանը մեղադրանքը չի ընդունում. նոր մանրամասներ (Տեսանյութ) ԵԱՏՀ-ն հաստատել է ԵԱՏՄ երկրների համար ապրանքների մակնշման միասնական կանոնները Ինչո՞ւ է շատ կարևոր, երբ ընդդիմության առաջատար ուժերը խոսում են սոցիալ-տնտեսական թեմաների մասին. քաղաքագետ Տիկին Հակոբյա՛ն, աշխատեք զսպել ձեր զզվանքը մարդկանց նկատմամբ․ Նինա Կարապետյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am