«Մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները». Սուրեն Սարգսյան

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արտաքին աշխարհին պետք է ներկայանալ որպես միասնական ժողովուրդ. Սպասվում է Նիկոլ Փաշինյանի ելույթը, աշխարհի թիվ մեկ քաղաքական ամբիոնից: Ուզում եմ վարչապետն ի լուր աշխարհի ներկայացնի Արցախի կարգավարման հարցում մեր մոտեցումները, հայ-թուրքական հարաբերությունների ապագայի մասին մեր պատկերացումները, Սիրիայում ներգրավվածության անհրաժեշտության մասին մեր հիմնավորումները, համաշխարհային գործընթացների ազդեցությունը Հայաստանի վրա և դրանց հակազդելու մեր տեսլականը, մեր արտաքին քաղաքականության ուղենիշները:
Հայաստանի և Արցախի անվտանգությունը համարում եմ մեր մեծագույն մարտահրավեր: Դրան հակազդելու լավագույն ձևը միասնականությունն է, մի կողմ դնելով ներքաղաքական հակասությունները: