«Իմ քայլը» 9/48 ընտրատեղամասում առաջին տեղում է
Երեւանի ավագանու ընտրություններում 9/48 ընտրական տեղամասում քվեարկության նախնական արդյունքները արդեն հայտնի են: Այս ընտրատեղամասում քվեարկությանը մասնակցել է 1589 ընտրողից 641-ը կամ 40 տոկոսը:
Ձայները բաշխվել են հետեւյալ կերպ. «Իմ քայլը» դաշինք - 441 (70,1 տոկոս) ԲՀԿ – 55 (8,7 տոկոս) «Լույս» դաշինք - 47 (7,4 տոկոս) ՀՅԴ – 38 (6 տոկոս) Մնացած կուսակցությունները հավաքել են աննշան ձայներ: Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 23-ին, տեղի են ունեցել Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները: Այս պահին դեռ շարունակվում է ձայների հաշվարկը: ԿԸՀ-ն նախնական արդյունքները կհրապարակի վաղն առավոտյան: Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք: Նշենք, որ Երեւանի ավագանու անդամների թիվը 65 է: Քաղաքական ուժերի ցուցակները գլխավորողները համարվում են քաղաքապետի թեկնածուներ: