Շարունակական հրադադար
Սիրիայում 51 բնակավայրերի առաջնորդների հետ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Այս մասին գրում է RIA Novosti-ն` վկայակոչելով ՌԴ պաշտպանության նախարարության կայքին: «Հրադադարի նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել Համա գավառում երկու բնակավայրերի ավագանու հետ: Բնակավայրերի ընդհանուր թիվը, որոնց առաջնորդների հետ պայմանավորվածություններ են ձեռք բերվել, 51 է»,- ասվում է հաղորդագրությունում:
