Նաիրա Զոհրաբյանը ԿԳՆ-ի վերաբերյալ տարածել է սուտ տեղեկություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում հերքել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը, թե սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում: ՀՀ կրթության և գիտության նախարարության տարածած հայտարարության մեջ ասված է. «Երևանի ավագանու ընտրության քարոզարշավի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ, Երևանի ավագանու ընտրություններում այդ կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Նաիրա Զոհրաբյանը հանդես է եկել հրապարակային հայտարարությամբ առ այն, որ սոցիալական ցանցում իր և իր ընտանիքի անդամներին ուղղված «հայհոյախառն» արտահայտությունների հեղինակներից մեկն աշխատում է ՀՀ կրթության և գիտության նախարարությունում:  ԿԳՆ-ն պաշտոնապես տեղեկացնում է, որ նախարարության որևէ աշխատակից նման գրառում չի կատարել:  Միաժամանակ հավելենք, որ նախարարությանը հաջողվել է պարզել այն անձի ինքնությունը, ում մեղադրում է հայտնի քաղաքական գործիչը: Տվյալ անձը Հայաստանի հոթելյերների և ռեստորատորների ասոցիացիայի նախագահ Էդգար Բաբայանն է, որը որևէ առնչություն չունի ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ի դեպ, տվյալ օգտատերը ևս ժխտում է իր կողմից նման գրառում կատարելու իրողությունը և պնդում, որ այդ հրապարակումն արվել է իր անունից ֆեյք օգտահաշվի միջոցով, որը ներկայում ջնջված է: Ընդգծենք նաև, որ ՀՀ կրթության և գիտության նախարարը և ողջ աշխատակազմը մշտապես հասանելի են ինչպես քաղաքացիների, այնպես էլ քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչների համար,և հարգելի քաղաքական գործիչը հրապարակային մեղադրանք ներկայացնելուց առաջ պարտավոր էր ճշգրտել նման հայտարարության իսկությունը և չտարածել, ըստ էության, ակնհայտ սուտ տեղեկություն: Սույն փաստը նախարարությունը պարզել էր նախօրեին, սակայն հայտարարություն չի տարածվել նախարարի հրահանգով, որպեսզի այն չդիտվի որպես հակաքարոզչություն ընտրություններից մեկ օր առաջ՝ լռության օրը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին այսուհետ և միշտ զերծ մնալ պետական կառույցները քաղաքական գործընթացներում ներգրավելու և հասարակությանն ապատեղեկատվություն տարածելու գայթակղությունից, մանավանդ, որ նույն տիկին Զոհրաբյանը համոզվել է, որ ԿԳՆ-ին հաջողվել է զերծ պահել դպրոցը քաղաքական գործընթացներին որպես վարչական ռեսուրս ներգրավելու նախկին արատավոր պրակտիկայից: Հուսով ենք, որ Նաիրա Զոհրաբյանը հասարակությանը կտեղեկացնի ԿԳՆ-ի մասով իր հայտարարության անհիմն լինելու մասին»,- ասված է հայտարարության մեջ:

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am