Ովքեր չեն մասնակցել ընտրությանը

Այս պահի դրությամբ Երեւանի ավագանու ընտրություններին չեն մասնակցել Լեւոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը եւ Արմեն Սարգսյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Արմեն Սարգսյանի օգնական Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ նախագահն այս պահին գտնվում է Փարիզում եւ մասնակցում է Շամոնի քաղաքում անցկացվող ամենամյա Մտքերի գագաթնաժողովին, որտեղ ելույթ է ունեցել որպես գլխավոր բանախոս: Մինչեւ 18:45 րոպեի դրությամբ ընտրություններին չէր մասնակցել նաեւ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը: ՀԱԿ խոսնակ Արմեն Մուսինյանը «Հայկական ժամանակ»-ին փոխանցեց, որ չի կարող ասել՝ Տեր-Պետրոսյանն այս մեկ ժամվա ընթացքում կմասնակցի ընտրություններին, թե՝ ոչ: Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարի հետ կապ հաստատել չհաջողվեց: Սակայն, ամենայն հավանականությամբ նա եւս չի մասնակցի ընտրություններին, քանի որ նրա անձնագիրը գտնվում են Հատուկ քննչական ծառայությունում: Այս մասին «Հայկական ժամանակը» գրել էր որոշ ժամանակ առաջ: Սերժ Սարգսյանի մասնակցության մասին որեւէ տեղեկություն չկարողացանք ճշտել, քանի որ նրա գրասենյակի ղեկավար Նաիրի Պետրոսյանի հեռախոսահամարն անհասանելի էր: Քիչ առաջ 09/18 ընտրատեղամասի հանձնաժողովից «Հայկական ժամանակ»-ին փոխանցեցին, որ նախկին նախագահներից ոչ մեկը չի եկել քաղաքացիական պարտքը կատարելու:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am