Հյուրասիրելը օրենքի խախտում չէ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում «Իմ քայլը» դաշինքի լիազոր ներկայացուցիչ Վահագն Հովակիմյանը ընդգծում է, որ դաշինքի ներկայացուցիչները օրենք չեն խախտել տեղամասեր սնունդ տանելով: Քիչ առաջ «Անկախ դիտորդ» ՀԿ-ն հայտարարել էր, որ «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչները պիցցա, ջուր եւ հյութ են տարել ընտրատեղամասեր: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Հովակիմյանը նշեց, որ նորմալ է, որ իրենց գործընկերներին ապահովում են սնունդով:
«Վստահված անձիք եւ հանձաժողովի անդամները գրեթե 24-ժամյա ռեժիմով աշխատում են: Հասկանալի է, որ իրենց սնունդ պետք է հասցվի: Տվյալ դեպքում փոխարինող վստահված անձը տեղամաս է տանում սնունդ՝ պիցցա, ջուր, հյութ, որ ոչ սովամահ լինեն, ոչ էլ ջրազրկվեն: Բոլոր ընտրությունների ժամանակ քաղաքական ուժերը իրենց վստահված անձանց, հանձնաժողովի անդամներին սնունդով ապահովել են: Ինչի՞ համար, որպեսզի մարդիկ կարողանան տեղամասից դուրս չգալ, մնալ տեղամասում, իրենց պարտքը կատարել եւ նաեւ կարողանան սնվել: Տվյալ դեպքում մեր դաշինքը իր վստահված անձանց ուղարկում է պիցցաներ»,- ասաց նա:
Հնարավոր է, որ սննդից օգտվեն նաեւ քաղաքական այլ ուժերի ներկայացուցիչները: Դա, ըստ Հովակիմյանի, նորմալ է: Նա նաեւ նշեց, որ ուրախ է, որ այս անգամ ավելի շատ խոսալու առիթ է տալիս այն, թե ով ինչ է ուտում, քան ընտրախախտումները:
«Կարող են չէ՞ մյուսներն էլ հյուրասիրվել, ուտել: Ընտարտեղամասում սնվելը ընդամենը սնվել է: Շատ լավ է, որ այս անգամ ընտրությունների ընթացքում միակ բանը, որ նկատում են, սնունդի հետ կապված խնդիրներն են: Ահագին ոգեւորող հանգամանք է, որ չեն խոսում համատարած ընտրակաշառքներից, չեն խոսում համատարած մարդկանց տրանսպորտով տեղամասեր բերելուց, չեն խոսում տեղամասերում որոշ քաղաքական ուժերի լկտի պահվածքից, չեն խոսում տեղամասերում ուղղորդումից, ինչը նախորդ ընտրություններում տեղի էր ունենում, բաց քվեարկությունից չեն խոսում: Տվյալ դեպքում ինչ լավ է, որ միակ խնդիրը սնունդն է՝ ինչ բերեցին, ինչ տարան, ով ինչ խմեց, ով ինչ բերեց»,- ասաց նա:
Վահագն Հովակիմյանը ընդգծեց, որ հյուրասիրելը օրենքի խախտում չէ: Պարզաբանեց, որ ընտրական օրենսգիրքը ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամների կամ վստահված անձնանց սնվելու վերաբերյալ ոչինչ չի նախատեսում:
«Տեղամասում հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց սնվելու մասին ընտրական օրենսգիրքը կարգավորումներ չունի, որովհետեւ դա կլիներ աբսուրդի աստիճանի, դա օրենսդիրն էլ է ժամանակին հասկացել: Խախտման մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող, որովհետեւ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք ընդմիջում անելու, սվելու իրավունք ունեն: Ընտրությունները չեն արգելում սնվել, այն, որ ընտրություններ են, մարդու սնվելու իրավունքը չի վերացնում: Խոսքը չի գնում այն մասին, որ ընտրողներին են կերակրում, այլ մարդիկ, որոնք տեղամասերում…. իրենց աշխատանքն է դա՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի անդամների եւ վստահված անձանց աշխատանքի վայրն է: Ինչպես ցանկացած աշխատող իրավունք ունի ընդմիջման, սնվելու, այնպես էլ հանձնաժողովի անդամները եւ վստահված անձիք իրավունք ունեն ընդմիջման, սնվելու»,- ասաց նա:
Երեւանի ավագանու ընտրություներին մասնակցում է 12 քաղաքական ուժ՝ 8 կուսակցություն, 4 դաշինք

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am