Թվանկարչություն, ուռճացված մասնակցություն ընտրություններին չկա. Արմեն Մարտիրոսյան

Չեմ կարծում, թե Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցության ցուցանիշը ցածր է, բնական վիճակի է ամեն ինչ բերված, մենք սովորել էինք ուռճացված թվերին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության նախագահ, ավագանու ցուցակի 2-րդ համար զբաղեցնող Արմեն Մարտիրոսյանը: «Նախորդ ընտրությունների նման թվանկարչություն, գազելներով բերել, ադմինիստրատիվ ռեսուրսների կիրառում չկա , բերվել է բնական մասնակցության վիճակի: Կարծում եմ, որ մեր քաղաքացիները շատ լավ հնարավորություն ունեն իրենց ցանկացած քաղաքային իշխանությունը ձևավորելու»,- շեշտեց Արմեն Մարտիրոսյանը: Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ ընտրություններին փոփոխություններն ակնհայտ են, մարդկանց տեսողությունը միանգամից լավացել է, օգնողները պակասել են, մարդկանց շարժունակությունը բարձրացել է, առողջությունը բարելավել է: Արմեն Մարտիրոսյանն ասաց, որ առաջին ընտրությունն է, որ ընտրատեղամասերից վստահված անձից ահազանգեր գրեթե չեն ստանում, միայն որոշ տեխնիկական խնդիրներ են լինում, որոնք էական ազդեցություն չեն թողնում ընտրությունների ընթացքի և վերջնարդյունքի վրա: «Աննախադեպ ընտրություններ են, այսպիսին պիտի լինեն ընտրությունները, սա լավ նախադեպ կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար»,- ասաց նա: Արմեն Մարտիրոսյանը նաև նշեց, որ կարծում է՝ քարոզարշավը կարճ էր , այլ խնդիրներ ևս եղել են: «Ցավոք սրտի, Երևան քաղաքի քաղաքական կառավարումից անցում կատարվեց դեպի ներպետական օրակարգեր, և դա ազդեցություն ունեցավ քաղաքացիների տրամադրությունների վրա»,- ասաց նա:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am