«Տեսանելի է, որ կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը». Զարուհի Փոստանջյան

«Երկիր ծիրանի» կուսակցության Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանն իր քվեարկությունը կատարեց Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անվան 149 դպրոցում տեղակայված թիվ 4/8 ընտրական տեղամասում: Լրագրողների հարցին, թե այս ընտրությունները հեղափոխությունից հետո իրենց որակով տարբերվում են նախորդներից, Փոստանջյանը նշել է. «Նախ, պետք է ասենք, որ դեռ հեղափոխություն տեղի չի ունեցել: Գործող իշխանությունը, այն պարտականությունը որ ստանձնել է՝ արդար, թափանցիկ ընտրություն անցկացնելու, հիմա քննությունն է տալիս: Սպասում ենք, տեսնենք՝ ինչպես է իշխանությունը հանձնելու քննությունը»: Նա ասել է, որ իշխանության ձեռքում են այն լծակները, որոնց միջոցով պետք է կանխվեն ընտրակեղծիքներն ու ապօրինությունները: Հանրությունն էլ իր հերթին, ըստ Փոստանջյանի, պետք է պայքարի դրա դեմ, ընտրակաշառք չվերցնի: «Երբ երկիրը քանդված է, համատեղ պետք է աշխատել, բոլորը պետք է վերականգնողական աշխատանքներ իրականացնեն: Այսօր տեսանելի է, որ կառավարությունը չի կարողանում լիարժեք իրականացնել իր գործառույթը: Հետևաբար, ես կցանկանայի, որ մենք ներկայացված լինեինք Երևանի կառավարմանը, մեր ներկայությունը լիներ հենց բազմազանության միջոցով և բոլորիս ուժերի կոնսոլիդացման միջոցով: Չի կարող մի խմբակ, մի մարդ իրականացնել և վարչապետի լիազորությունները, և քաղաքապետի, և պաշտպանության նախարարի: Մենք պետք է ունենանք շատ մրցունակ կառավարում և մրցունակ կառավարություն: Իսկ դա կարող է այս պահին կազմված լինել ազգի բոլոր հատվածների լավագույն ներկայացուցիչներից: Մարտահրավերների լուծումը պահանջում է  համազգային կոնսոլիդացում, ոչ թե բաժանում ինչ-որ խմբակների կամ բևեռների»,- տեղեկացրել է նա:  

դիտվել է 68 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am