Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը.Վանեցյան

Հայաստանի ֆուտբոլի ակադեմիայում ՀՖՖ նախագահի միակ թեկնածու, ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը հայտարարեց,որ  վերջին 2 ամսվա ընթացքում իր թիմի հետ նախանշել է Հայաստանում ֆուտբոլի զարգացման ուղիները ընդգծելով, որ ֆուտբոլին պետք է մոտենալ՝ որպես սոցիալական նախագծի: «Ֆուտբոլն իր բոլոր մակարդակներում պետք է վերջապես դուրս գա Երևանից ու գնա մարզեր։ Դա պետք է լինի ամենօրյա աշխատանք, այս ամենը պետք է սկսվի ֆունդամենտից՝ սիրողական և մասսայական ֆուտբոլից։ Մեր տեսլականն է՝ ֆուտբոլ խաղալու համար անվճար վայրեր ստեղծել Հայաստանի բոլոր վայրերում, բոլոր ցանկացողների համար։ Սա բարդ և ֆինանսական ծախսերի հետ կապված խնդիր է, բայց քայլ առ քայլ շարժվելու ենք դեպի այդ նպատակը:Այդ դեպքում ֆուտբոլ խաղացողների քանակը կբերի ֆուտբոլի որակի բարձրացմանը:Գործադիր կոմիտեն պետք է ներառի ինչպես ֆուտբոլային հանրության, այնպես էլ Հայաստանի հասարակության լայն շերտերը։ Մենք փակելու ենք ՀՖՖ-ի և ֆուտբոլային ակումբների թշնամական էջը, ակումբներից պահանջելու ենք միայն մեկ բան՝ հետևել արդար ֆուտբոլի կանոններին և չխախտել ՀՀ օրենսդրությունը։ Այդ դեպքում ՀՖՖ-ն իր բոլոր ինստիտուցիոնալ հնարավորություններով լինելու է ակումբների կողքին»,- ասաց Վանեցյանը։ «Դժվար է լինելու փոխել այն կարծրատիպը, որ ձևավորվել է տարիներ շարունակ և ՀՖՖ աշխատանքը գնահատվել է բացառապես մեր ազգային հավաքականի և ակումբների ցուցադրած արդյունքներով։ Իհարկե, դա կարևոր է, բայց պետք է հասկանանք, որ Ազգային հավաքականը ֆուտբոլային այսբերգի գագաթն է, իսկ հիմքը մասսայական ֆուտբոլն է։ Այս առումով հանդիպումներ եմ ունեցել մասնագետների հետ թե՛ Հայաստանում, թե՛ Եվրոպայում, որտեղ, ի դեպ, գաղտնալսվել եմ։ Զարգացման ճանապարհը մեկն է՝ ոչ թե ամեն անգամ միլիոններ ծախսել գլխավոր թիմի համար, այլ ստեղծել մի համակարգ, որը կօգնի աճել թե՛ սեփական մարզիչներին, թե՛ ֆուտբոլիստներին»,-ասաց նա և  ընգդծեց՝ Ազգային հավաքականն էլ միշտ լինելու է ուշադրության կենտրոնում, բայց առաջնահերթությունը համակարգ ստեղծելն է։ Նա նշեց, որ լուրջ ուշադրություն են դարձնելու կանանց ֆուտբոլի զարգացմանը, սպորտային բժշկությանը։ «Վստահեցնում եմ՝ աշխատելու ենք թափանցիկ, ՀՖՖ-ն բաց է լինելու բոլոր առաջարկների համար»,- եզրափակեց նա։  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video) Դավիթ Մինասյանի առողջական խնդիրների պատճառով առաջին դատական նիստը հետաձգվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am