Խոստովանում են, որ աշխատում են, բայց արդյունք չկա

Այսօր արևմտյան ազդեցիկ կառույցից՝ ՆԱՏՕ-ից արցախյան խնդրի շուրջ ուղերձ է հնչել: ՆԱՏՕ-ն կոչ է արել Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը: «Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար», հայտարարել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ երևույթին ՆԱՏՕ-ն սահմաններում լարվածության և բանակցային գործընթացի փակուղային իրավիճակում նոր ազդակ է հնչեցնում Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությունների ուղղությամբ: Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանին էլ այսօր լրագրողները հարց են ուղղել ՀԱՊԿ-ից հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի վերաբերյալ անտարբերության մասին: Հարցին, թե հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կրակոցից հայ զինվոր էր սպանվել, սակայն դեպքի վերաբերյալ ՀԱՊԿ-ը հայտարարությամբ հանդես չի եկել, Հայաստանի արտգործնախարարը պատասխանել է. «Մենք աշխատում ենք այդ շրջանակում, և ՀԱՊԿ-ի կողմից արձագանք լինել-չլինելը չի նշանակում, որ այդ կազմակերպությունում մենք մեր գործառույթը չենք իրականացնում»։ Նկատենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն անդրադարձել էր վերջին օրերի հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանն, ինչպես նաև՝ Տավուշի մարզում հակառակորդի կրակոցից սպանված հայ զինծառայողի սպանությանը: «Վերջին շրջանում Ադրբեջանը շարունակաբար գնդակոծում է հայ-ադրբեջանական պետական սահմանը՝ թիրախավորելով և վնաս հասցնելով դրա երկայնքով գտնվող բնակավայրերին, քաղաքացիական հաստատություններին և խաղաղ բնակչությանը.. Բաքվի կողմից իրավիճակի լարմանը միտված գործողությունները, զուգակցվելով ռազմատենչ հռետորաբանության հետ, խաթարում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ու միջազգային հանրության կողմից խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորմանն ուղղված ջանքերը: Խստորեն դատապարտելով Ադրբեջանի քայլերը՝ միջազգային հանրության՝ առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունն ենք հրավիրում իրադրության հետագա սրումը կանխելու նպատակով Բաքվին սանձելու և կառուցողական դաշտ բերելու հրատապ անհրաժեշտության վրա»։ Ստացվում է, մի կողմից, Հայաստանը միջազգային հանրությունից ու ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություններից արձագանք է ակնկալում, մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ից սպասումներ չունի: Կամ ի՞նչ է նշանակում, թե՝ «եթե ՀԱՊԿ-ից արձագանք չկա՝ չի նշանակում, որ մենք մեր գործառույթը չենք իրականացնում»: Այսինքն՝ աշխատում եք, բայց միևնույն է՝ արդյունք չկա՞, սա է՞ուզում ասել Հայաստանի արտգործնախարարը: Նույնն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ տարվող աշխատանքին է վերաբերում: Վերջին մի քանի օրերին լարվածության հետևանքներն ակնհայտ էին, ինչու՞ է լռում ԵԱՀԿ Մինսկի խումբը հայ-ադրբեջանական սահմանում տիրող իրավիճակի առիթով: Մետաքսյա Շալունց

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Թալանել են քաղաքացու «Chevrolet Volt»-ը. տուժածին պատճառվել է խոշոր չափի վնաս Ոչ իրավաչափ է ճանաչվել Ավետիք Չալաբյանը պահանջում է վարույթ հարուցել Փաշինյանի նկատմամբ Էսօր էլի վարորդի են դանակահարել․ վարորդներին ստիպում եք՝ փող հավաքեն ավտոբուսներում. Զարուկյան (video) Էս ու՞ր անհետացավ Ավինյանը․․․ քաղաքացիներին ինչու՞ եք կռվացնում միմյանց հետ. Սարգսյանը՝ ՔՊ-ականներին (video) Ի՞նչ եք անում էդ փողերը, թաքնված կոռուպցիա կա․ մանկական երկաթուղու գումարները նորից գրպանվեցի՞ն (video) Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի Ազգային անվտանգության ծառայությունը՝ որպես երկրի անվտանգության հենասյուն․ «Առաջարկ Հայաստանին» ՀԿ Դուք կանեփ աճեցրեք կամ լոբի. էն աղջիկն էլի խոսեց, տիկի՛ն ջան, մի՛ խոսեք․ Մեսրոպ Մանուկյան (video) Դրան չե՛մ հավատում․ Նիկոլն առաջին հերթին իրեն է խաբում, հետո՝ ժողովրդին․ քաղաքացի (video) ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասին Պատրա՞ստ եք քրեական պատասխանատվության ենթարկվել․ Զարոկյանն՝ Ավինյանին (video) Դամոկլյան սուր. առևտրային անհամամասնության վտանգներն ու սպառնալիքները. «Փաստ» «Շուն ու շանգյալ», «բոմժ», «համբալ»․ քֆրչի ՔՊ-ականների նյարդերն արդեն տեղի են տալիս (video) Գագիկ Ծառուկյանի մարզային հանդիպումները վեր են ածվում ժողովրդական ասուլիսների Մեքսիկայի պատմական բուրգերի մոտ հրաձիգը կրակել է զբոսաշրջիկների վրա. կա 1 զոհ, 13 վիրավոր Սա ոչ միայն բացահայտ հակասում է դավանաբանական կանոններին, այլև աշխարհիկ օրենսդրությանը. Դանիելյան #ՈՒՂԻՂ․ Գյումրին «թքեց» Նիկոլի վրա․․․ ի՞նչն է նրան խանգարմունքի հասցրել․ Վոլոդյա Հովհաննիսյան (video) Թիվ 8 երթուղու վարորդին դանակահարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ Երևանում բախվել են «Lexus RX350»-ը, «Toyota RAV4»-ը և «Hyundai Sonata»-ն․ 1 հոգի դիմել է հիվանդանոց
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am