Ցեցի դեմ պայքարեք

Մեկամսյա ժամկետում ներկայացնել լոլիկի արտադրության քանակի վրա զգալիորեն ազդող ցեցի դեմ պայքարի ծրագիր մշակել :Նախորդ տարի մարզում ստացվել է  116 484 տոննա լոլիկ, այս տարի 35 000 տոննայով պակաս լոլիկ է սպասվում, հետաքրքրվեց պատճառների մասին,-այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց  Արարատի մարզում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկայացրեց հիմնական պատճառը՝ բարձր, անոմալ ջերմային ֆոն:  Սակայն Դարակերտ համայնքի ղեկավար Ղուկաս Սիմոնյանը արձանագրեց՝ արտադրության կրճատման ամենամեծ պատճառը լոլիկի ցեցն է: «Լոլիկի ամենամեծ ցանքատարածությունները մեզ մոտ են: Հինգ տարի առաջ գյուղատնտեսության նախարարը առաջին երկու տարում օգնեց գյուղացիներին ցեցի դեմ պայքարելու համար, հետո մոռացության մատնվեց: Դա վնասում է նաև պղպեղին, սմբուկին, կարտոֆիլին: Եթե նախկինում մինչ 50-60 հեկտար լոլիկի դաշտ ունեինք, հիմա չունենք մի հեկտար: Իսկ պայքարի միջոցառումները շատ դժվար են»,-հիմնավորեց համայնքապետը: Ցեցի դեմ ինչ միջոցներ եք ձեռք առնելու,-հետաքրքրվեց վարչապետը: «  Սննդի անվտանգության տեսչական մարմնին հանձնարարական ենք տվել, նաև Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության հետ ենք խոսել, քննարկում ենք ունեցել խոշոր աճեցնողների և մթերողների հետ: Սակայն նրանք դժվարանում են որևէ բան ասել, քանի որ բաց տարածություն է, և ցեցը նորից հայտնվում է: Ջերմոցներում պայքարի արդյունավետ միջոցներ կան , բայց դաշտերում բարդ է դրանց ոչնչացնելը: Էական միջոցներ է պահանջում »,-նշեց նախարար Խաչատրյանը: Վարչապետը նկատեց՝ ՊՈԱԿ-ները դժվարանում են որևէ բան ասել, իրենք էլ պետք է դժվարանան դրանց գոյությունը պահել: «Հավաքեք բոլորին, թող  1-ամսյա ժամկետում կոնկրետ պլան ներկայացնեն, թե ինչ ենք անելու, որ մյուս տարի այս խնդիրը չունենանք:Մենք 5 տարվա արդյունքում չենք հասկացել, թե խնդիրն ինչպես ենք լուծելու: Եթե այսպես շարունակվի մյուս տարի լոլիկ առհասարակ չենք ունենա և ստիպված կլինենք ներմուծել»,-ասաց Փաշինյանն ու տվեց խիստ հանձնարարական՝ մեկամսյա ժամկետում ծրագիրն իր աշխատասեղանին  տեսնի:

դիտվել է 518 անգամ
Լրահոս
Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video) «Արա՛, այ 10 հազարանոց Մգեռ, լսիր՝ քեզ ինչ եմ ասում»․ արցախցի (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am