3 կայաններն աշխատել են, կարկուտն ուղղել 4-րդի տարածք, ու կարկուտը «ջարդվել» է գյուղի վրա

«Քանի՞ հեկտար կաթիլային ոռոգմամբ տարածք կա և քանի՞ հակակարկտային կայան կա Արարատի մարզում:Հավաքվել ենք ամենամեծ գյուղատնտեսական մարզում, տվյալ չունենք»,- Արարատի մարզպետարանում մի քանի անգամ կրկնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, սակայն պատասխանատուներն այդպես էլ հստակ տվյալներ չներկայացրեցին:

Ոչ մարզպետը,ոչ որևէ պատասխանատու չէր տիրապետում այդ ինֆորմացիային:
Մարզպետի խորհրդական Աշոտ Վարդանյանը նշեց, որ 90 հատ հակակարկտային կայաններ կան, հիմնականում Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում են. «Այսօրվա պայմաններում դրանք որոշ չափով արդյունավետ են:Շատ է խոսվում, որ կայաններն անարդյունավետ են, նման եզրակացության են հանգել նաև կառավարությունում քննարկման ժամանակ, սակայն Արմաս գինու գործարանի շրջակայքում խաղողի այգիներ են և դրանց սեփականատերն ասել է, որ հակակարկտային կայաններ տեղադրելուց հետո որևէ ողկույզ չի վնասվել»,-ասաց  նա; Վարչապետը հետաքրքրվեց՝ մայիսին Սուրենավանում տեղի ունեցած կարկտի ժամանակ կայանները լիցքավորված եղե՞լ են, թե՞, ոչ: Սուրենավանի գյուղապետ Կարո Կարապետյանը հայտարարեց, թե լիցքավորված եղել են, բայց արևային լիցքավորման սարքը գողացած է եղել:
«Այդպես չէ, մենք խոսել ենք այդ մասին, 4 կայաններից 3-ը լիցքավորված են եղել, 4-րդը լիցքավորված չի եղել՝ ձեր պարտքերի պատճառով»,- միջամտեց մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ 3 կայաններն աշխատել են, կարկուտն ուղղել 4-րդի տարածք, ու կարկուտը «ջարդվել» է գյուղի վրա:
«Դնում են էդ կայանները, գումարները մսխվում են, չարաշահում են, հետո ասում են՝ չի աշխատում: Հիմա գյուղի ժողովուրդն ակնկալում է, որ կառավարությունը կարկտահարման դիմաց փոխհատուցում տա: Չեք կարծո՞ւմ, որ էդ փոխհատուցումը դուք պետք է տաք»,- գյուղապետին դիմեց վարչապետը՝ նկատելով, որ հրթիռներ բերեն, նույնպես խնդիրներ կլինեն: Նա հանձնարարեց ուսումնասիրել Արմասի փորձը: Ն.Փաշինյանը դժգոհեց, որ քննարկումների ժամանակ ասվում է՝ ինչ-որ տեղ ինչ-որ բան կա, որ մենք չունենք, երբ ունենում ենք, ասում ենք՝ չէ, սա էն չէր, ինչ պետք էր: «Ո՞վ ա ասել, որ դուք ձեր հակակարկտային կայանքները պետք է թալանեք, տեսածին չարձագանքեք, հետո ասեք՝ հրթիռներ բերեք: Ամեն գյուղացի իր պատասխանատվության չափը պետք է զգա: Ընդհուպ՝ ընտրություների ժամանակ: Բայց էդ ընտրությունների ժամանակ ծախսված գումարը ո՞նց պիտի հանի: Պետք է կայանքը չլիցավորի, մաս հանի, ծախի: Սա կախարդական շրջան է, որ պետք է կտրել»,- ասաց Ն.Փաշինյանը:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
Կոռուպցիան, անարդյունավետ կառավարումը վիրուսի պես թափանցել են Զինված ուժեր․ Սուրենյանց Կանդազը չի կարող իրավախախտումներ թույլ տալ․ Բեգլարյան Հակակոռուպցիոն դատարանում քննվում է Կանդազի խափանման միջոցի կիրառման հարցը Չափահասներին վճարել է 10, իսկ անչափահասներին` 5 հազարական դրամ Հասարակության հոգին ու միտքը դարձրել են ստի ու կեղծիքի թույնը սերմանելու անդաստան. Հայր Ռուբեն Վրաստանում վառելիքը կրկին թանկացել է Ապրիլի 24-ի ոգեկոչման միջոցառումների արգելքը Թուրքիայում Թուրքիան սրում է լարվածությունը Էգեյան ծովում Սա նաև բեկումնային է լինելու արցախցիներիս համար․ Նժդեհ Իսկանդարյան Արտակարգ դեպք՝ Վայոց ձորի մարզում․ արջը հոշոտել է գյուղացուն պատկանող ցուլիկին Ֆրանսիական Transavia-ն չեղարկում է թռիչքները Մի շարք բնակավայրերում ապրիլի 28-29-ին ջրամատակարարում չի լինի Իսրայելի հետ բանակցելու որոշումը դավաճանություն չէ. Լիբանանի նախագահ ԵԱ․ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը երրորդն է Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող Այ իսկ քո հորինած ընտրակաշառքի օրենքով ում վրա ինչ գործ ուզես կկարես․ Ռուբեն Մխիթարյան «Tesla»-ն Դիլիջանի ոլորանում բախվել է հողաթմբին և հայտնվել երթևեկելի գոտուց դուրս․ տուժածներ չկան Այս արտահայտության համար են ուզում կալանավորեն․ Նարեկ Կարապետյան #ՀԻՄԱ․ «Փողոցային խուժանի մասին․ «կռկռացող գորտերը» դուրս են եկել ջրի երես»․ Երվանդ Բոզոյան (video) «Եթե Պետրոսը հայտնվեց այդտեղ, ուրեմն Նիկո՜՜՜՜՜լ, վիճակդ վատ է»․ Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am