«Իրավիճակ է փոխվել նաև հայկական ֆուտբոլում». Արթուր Վանեցյան

«Երկրում իրավիճակ է փոխվել, և այդ իրավիճակը փոխվել է նաև հայկական ֆուտբոլում:Հավաքականի առաջին խաղից, որը տեղի է ունենալու Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում, տոմսի նվազագույն արժեքը 4000 դրամից կդառնա 1000 դրամ. «Մնացածը՝ նույն տրամաբանությամբ»»,- լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ՀՖՖ նորընտիր նախագահ Արթուր Վանեցյանը։ ՀՖՖ նորանշանակ նախագահն ասաց, որ, եթե կարողանան հասնել նրան, որ Զինված ուժերի կազմում լինի թիմ, որ ֆուտբոլիստները չկտրվեն ֆուտբոլից, դա կլինի շատ լավ. «Ես ցանկանում եմ նման քայլի դիմել, թե ինչպես կլինի, ցույց կտան քննարկումները»։ Վանեցյանը նշեց, որ կադրային ջարդ ֆեդերացիայում չի լինելու. «Յուրաքանչյուր աշխատակցի պրոֆեսիոնալ ունակությունները կստուգվեն, կտրվի գնահատական, եթե ունակ են աշխատել, կշարունակեն պաշտոնավարել իրենց պաշտոններում»։