Արթուր Վանեցյանը միաձայն ընտրվեց ՀՖՖ նախագահ
Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը ընտրվեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ: ՀՖՖ արտահերթ ժողովի մասնակից բոլոր պատվիրակները միաձայն քվեարկեցին Արթուր Վանեցյանի օգտին: Նշենք,որ ՀՖՖ նոր նախագահի ընտրությանը ներկա չէր ՀՖՖ արդեն նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը: