Պատրիարք Կիրիլը խոստացել է ահաբեկչությանն աստվածաբանական բացատրություն տալ
Ռուս ուղղափառ եկեղեցին ահաբեկչութանն աստվածաբանական բացատրություն կտա: Այդ մասին TASS-ի հետ հարցազրույցում ասել է պատրիարք Կիրիլը: «Մենք պետք է շատ լրջորեն, այդ թվում` աստվածաբանորեն իմաստավորենք ահաբեկչության երևույթը: Ինձ չի լքում զգացումը, որ ոչ ոք գոյաբանորեն չի առնչվում խնդրի խորությանը: Քաղաքականորեն առկա ահաբեկչության բոլոր բացատրությունները մակերեսային են: Ահաբեկչությունը պետք է դիտարկել ընդհանուր քաղաքական զարգացման ենթատեքստում: Մեզ մոտ ինչ-որ բան սխալ է ընթանում, և ահաբեկչությունն այդ անճշտության մի մասն է»,- ընդգծել է նա:
