«Ջուրը չտեսած բոբիկանալ» պե՞տք էր

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում հաստատել է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջիկա ԱՄՆ այցի ժամանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպում չի կայանա: Ըստ նրա՝ հանդիպումը պահանջում է ժամանակ, այդ ուղղությամբ աշխատանքները շարունակում են և հարցը պետք է հասնի իր հանգուցալուծմանը: «Ներկայումս մենք չենք կարող նախատեսել, որ այսպես հապճեպ հանդիպում կկանայա»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: Հարցին՝ այսինքն՝ հանդիպում չի՞ լինելու, նախարարը պատասխանեց. «Մենք հիմա չենք սպասում»: Այսինքն, ամիսներ առաջ Հայաստանի կառավարությունից տեղեկատվական արտահոսքն ընդամենը կազմակերպված էր՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման ֆոն ստեղծելու համար: Մինչդեռ դեռ այն ժամանակ էինք նշել, որ նման մասշտաբի հանդիպման աշխատանքները տանելուն զուգահեռ պետք է չէ աշխատել տեղեկատվական դաշտում, այլ պետք է աշխատել այդ հանդիպման կազմակերպման ուղղությամբ, և եթե այդ հանդիպումը չկայանա՝ կստացվի հայկական դիվանագիտությունը չի հասել հաջողության: Հիմա այդպես էլ, փաստորեն, կարող է ստացվել: Ավելին, Փաշինյան-Թրամփ հանդիպման կոչով էին հանդես գալիս Թրամփի վարչակազմին ընդդիմադիր կոնգրեսականները, ինչը ինքնին արդեն կասկածի տակ էր դնում այդ հանդիպման կազմակերպման հնարավորությունը: Այժմ փորձենք հասկանալ, թե ինչ պայմաններում կարող է կայանալ Փաշինյան-Թրամփ հանդիպումը: Նախ՝ դրա համար հարկավոր է քաղաքական, տնտեսական, անվտանգության ոլորտում երկխոսության նյութի առկայության պայմաններում: Ներքաղաքական-տնտեսական համագործակցության երկկողմ հարաբերությունների խոսակցությունից բացի կարևոր է օրինակ ղարաբաղյան կարգավորման շուրջ թեմայի հնարավոր օրակարգը: Թե այս, թե մնացած բոլոր թեմաներում Հայաստանի կառավարությունը դեռևս չի կազմել առաջնահերթությունների այն շարքը, որոնք կարող են հետաքրքրել Միացյալ Նահանգներին: Ուստի՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման կազմակերպումն ի սկզբանե անհավանական էր թվում: Պաշտոնական Վաշինգտոն-Երևան հարաբերություններում Փաշինյանի կառավարությունը պետք է նախաձեռնողականություն ցուցաբերի: Հազիվ թե Վաշինգտոնի կողմից նման նախաձեռնողականություն ակնկակել: Իսկ ինչ ունի՞ ներկայացնելու Հայաստանը Միացյալ Նահանգների վարչակազմին՝ հետաքրքրելու առումով: Նախ՝ այս հարցի պատասխանը պետք է ունենան Փաշինյանի նոր կառավարությունում: Թամար Բագրատունի

դիտվել է 1456 անգամ
Լրահոս
Ամուսնալուծվա՞ծ, թե՞ վերամիավորված. Աննա Հակոբյանը Փաշինյանի հետ Գյումրում է Հնարավորություն չունեմ. Միքայել Սրբազան ԱԱԾ-ականները հանդիպումներ ունեցե՞լ են հոգևորականների հետ Օդի ջերմաստիճանը կնվազի Մեր թիմակիցները ստանում են կասկածելի զանգեր ու նամակներ Ժամանակն է առերեսվել իրականության հետ եւ պայթեցնել շրջանառվող բոլոր ստերն ու անհարկի շահարկումները «Առինջ Մոլի» մոտ բախվել են Mercedes-ը և Lexus-ը Իսրայելի և Լիբանանի միջև կնքված հրադադարի խախտումները շարունակվում են Իրանցիների հետ պարտադրանքի լեզվով խոսելն անարդյունավետ է․ իրանագետ Բագրատ Սրբազանը ինքն իրեն զրկել է․ փաստաբանը տեղեկացնում է Կիևում հրաձգության հետևանքով 10 անձ հոսպիտալացվել է. կրակ բացած անհայտ անձը ոչնչացվել է Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Հրատապ․ հազարավոր ոստիկաններ մեկնում են Գյումրի Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am