«Սարսափելի» է. Պուտինը Բրյուսելում ահաբեկչական գործողությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շթայնմայերի հետ հանդիպման ընթացքում հայտնել է, որ ուշադրություն կհատկացվի Բելգիայում ահաբեկչական գործողություններին, հայտնում է «Ինտերֆաքսը»: «Մեր հանդիպումը տեղի է ունենում Բելգիայում սարսափելի, ողբերգական իրադարձությունների ֆոնին եւ անկասկած մենք ստիպված կլինենք այսօրվա մեր զրույցի ընթացքում անհրաժեշտ ուշադրություն հատկացնել դրան», — ասել է նա:
